Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

63. Ծաղրված է ազգային սնդուկի դատարկությունը, որի համար նա երբեք չի սուզվի։

64. Տեր Երեմիան Պոլսի Խաս գյուղի ավագ քահանան էր, նա էր կազմում օրացույցները, որոնց Պարոնյանը «սխալացույց» է անվանում։

65. «Որդւոց որոտման» — Որդիք որոտման կոչվում էին Քրիստոսի աշակերտներից Հովհաննես և Հակոբոս եղբայրները։ Ավետարանը չի բացատրում թե ինչու են այդպես կոչվել։ Պարոնյանը, անշուշտ, «որոտ» բառի իմաստը օգտագործելու համար իրեն անվանել է «որդւոց որոտման»։

66. Արևելյան թատրոնի տնօրենը Պետրոս Մաղաքյանն էր։

67. Այդ տարիների օրացույցների մեջ հատուկ բաժին է եղել, «ժամանակագրությունը երևելի անձից» վերնագրով։

68. Արևելյան թատրոնի երկու դերասանուհիների անունները՝ Արուսյակ (Փափազյան) և Աստղիկ (Գանթարճյան) առիթ են տվել երգիծանքի այս ձևին։ Հեղինակը մի այլ հոդվածի մեջ՝ «Մոլորակներուն տարեդարձը» վերնագրով, Արևելյան թատրոնի դերասանական կազմը անվանել է համաստեղություն.

«Ո՜վ աստեղագետ, ա՛լ ասկից ետքը երկինք մի՛ նայիք, մոլորակ չպիտի կրնաք տեսնել հոն. բայց մի՛ վհատիք, այդ մոլորակները կորսված չեն, ամենն ալ Արևելյան թատրոնին մեջն են։ Պարոն Մաղաքյանի դերասանուհիները մեյ մեկ մոլորակներ են, պարոն Մաղաքյան ալ դերասանության արևն ըլլալով մոլորակները անոր գլխուն վրա կը պտըտին։ Կեցցե պարոն Մաղաքյան, որ Արևելյան թատրոնը աստեղատուն դարձուց։ Ամեն մարդ դիտակ ի ձեռին կրնա թատրոն երթող և ուզած մոլորակը տեսնել» (Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ. «Մոլորակներուն տարեդարձը»)։

69. Խոսքը «Մեղուի» 1873 թվականի նոյեմբերի 28-ի (№ 189) մեջ տպագրված «Արևելյան փողի» խմբագիր Բարթող Սուրի՝ «Օգսենի խարդախությունը» վերնագրով հոդվածի մասին է։ Հոդվածագիրը «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանին ներկայացրել է քաղաքական համոզումներից զուրկ, խիղճը ոսկուն վաճառող, սեփական դեմքը կորցրած մի անձնավորություն։

70. Մեջբերում «Օգսենի խարդախությունը» հոդվածից (տե՛ս ծանոթ. № 69). ամբողջական իմաստը հետևյալ պարբերության մեջ է.

«Դու չէի՞ր ինձ ըսողը <Օգսեն> Քյուրքճի խանի գինետան մեջ, թե Ռուսիո դեսպանատունեն 10 բոլ կխառնես ամսե ամիս, էջմիածնի կաթողիկոսը պաշտպանելուդ համար»։

71. Խոսքը վերաբերում է հայտնի Արևելյան թատրոնի շենքին (տես «Խայթվածք», 1874, ծանոթ. № 4)։

72. Արևելյան թատրոնը 1861—1863 թվականներին երկու փայլուն թատերաշրջան բոլորելուց հետո փակվեց Ստ. էքշյանի հետ կապված միջադեպի հետևանքով և առիթ տվեց հայ թատրոնի որոշ պատմաբաններին, մեղադրել էքշյանին։ Ճիշտ այս նույն առիթով է, որ Պարոնյանը էքշյանին համարում է Արևելյան թատրոնը «փլցնող» (տե՛ս Գ. Ստեփանյան «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» հտ. Ա․ էջ 252 — 255):

73. «Տաղ յուրյումեզ իսհ ապտալ յուրուսուն» — Եթե լեռը չի գնում ապուշը թող գնա։

74. «Մալյուս բեքքյուս թեսթա չերվելլո» — Ուղեղի սուր բորբոքում։

75. «Սաղլամ նուղապ մը...» — Ճիշտ պատասխան մը։