Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. «Սկիյուտարտա» — Սկյուտարում։

4. «Գիտեմ, մյուրեքքեպ կը նշանակե. որ տանկերենի մեջ մերքեպ ալ կը կարդացվի...» — Գիտեմ, թանաք է նշանակում, որ տաճկերենի մեջ էշ էլ է կարդացվում։

Թուրքերենում թանաք և ավանակ բառերը գրվում են նույն ձևով։ Այս փաստը հաճախ է տեղի տվել թյուրիմացությունների և սրախոսության։

5. «Վերեսիե պայաթ հաց ուտել...» — Ապառիկ, հնացած հաց ուտել։


ԱՅԼ ԵՎ ԱՅԼՔ

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումների մի մասն առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, Ապտակ և Գ. Ո. Ղ․ ստորագրություններով 1874 թվականի հուլիսի 31-ին (№ 32), օգոստոսի 17-ին, 28-ին, 30-ին (№ 37, 40, 41), սեպտեմբերի 14-ին, 21-ին (№ 45, 47), հոկտեմբերի 2-ին, 8-ին, 9-ին, 10-ին (№ 54, 59, 60, 61) և հաջորդ տարվա՝ 1875 թվականի հունիսի 26-ին (№ 153), հույիսի 5-ին (№ 156)։

Մանրապատումների շարունակությունը տպագրվել է «Լույսում»՝ Հ․ Հ. Պարոնյան, անստորագիր, Թնաքնա և Արքիլիքոս ստորագրություններով՝ 1882 թվականին (№ 213, 220, 228, 230, 232, 247, 253)։

«Թատրոնի» և «Լույսի» վերոհիշյալ տարեթվերը մեզ մոտ չկան, հատկապես մեր հրատարակության համար բերվել են Փարիզից։

1. «Հրաշագործը»՝ Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանյանն է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ենի Մահլե Սամաթիո», ծանոթ. № 1)։

2. «Հասունյանք» համախոհներն էին Անտոն Հասունյանի (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Բերա», ծանոթ. № 2)։

3. Պոլսի կաթոլիկ հայերի մոլեռանդ թևը (Հասունյանները) ստեղծել էին իրենց առանձին հիվանդանոցը, լուսավորչականների հետ չշփվելու նպատակով։

4. Տե՜ս «Հայերուն առաջիկա տարվա մեջ ընելիքները», ծանոթ. № 1։

5. «...Իրենց հին ուսուլին վրա նստած» — իրենց հին օրենքին կառչած։

6. Խոսքը վերաբերում է հետադեմ գործունեությամբ հայտնի, պետական պաշտոնյա Մաքսուտ Սիմոն բեյին, որն ի վերջո ենթարկվեց տեռորի։ Նա ձգտում էր ուժեղացնել Կիլեկիայի կաթոլիկ պատրիարքի իրավասությունը ի վնաս ազգային շահերի։

7. Նկատի ունի ներսես Վարժապետյանին։

8. Երգիծանքի շարժառիթը պատրիարքարանի պաշտոնյաների ամիսներով աշխատավարձ չստանալն է։

9. «Փարոս» — «Փարոս Հայաստանի», պատկերազարդ հանդես, լույս է տեսել Մոսկվայում 1879—1881 թվականներին՝ թ. Մսերյանի խմբագրությամբ։ Այս հանդեսին աշխատակցել է Հ. Պարոնյանը՝ «Լուսարար» ծածկանունով։

10. «Բուրաստան մանկանց» — Ամսագիր, լույս է տեսել Պոլսում 1882—1890 թվականներին նախ Կ. Կարակյոպյանի և ապա Ս. Տեովլեթյանի խմբագրությամբ։

11. «...Սարային յափունե՞րը մտած ես» — Պալատի շինարարությա՞նը մեջ ես։

12. «...Խըրըքնի ըլլալս չե՞ս գիտեր» — Անուղղակի ակնարկ երթևեկության աղետներին, որի համար և ապահովված է խրըրխճիների (ջարդվածքներ բուժողների) գործը։