Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13. Հավանաբար ժամանակին «պիսմարկ» անունով կտոր է եղել։

14. «Նեոլողոսը» («Նոր կյանք»,) հունարեն թերթ է, երկար տարիներ լույս է տեսել Պոլսում, իսկ թե ինչ դեպք է ակնարկում հեղինակը, անկարող ենք պարզել։

15. «Մասիսի» Բենքեն հայտնի հրապարակախոս, խմբագիր Բյուզանգ Բեչյանն է, որն այդ տարիներին աշխատակցում էր «Մասիսին»՝ քաղաքական և այլ բնույթի հոդվածներով։

16.«Չրոզը» կամ «չիրոզը» աղի ձուկ է, որի գործածությունը շատ տարածված է հույների մեջ և այդ իսկ պատճառով քահանան իբրև պատիժ զրկում է չիրող ուտելուց։

17. Ըստ կրոնական նախապաշարման, հույները օրհնված ջրով օծում, հականեխում են բնակարանները, որը և կոչվում է «այազմող ընել»:

18. «...Քառասուն տյաղմոս պիտի պրաըտիս» — «Դյաղմոսը» գործողություն է կապված դազգահի վրա թելը կարգավորելու, պտտեցնելու հետ։ Այստեղ գործածված է իբրև պատիժ։

19. «Ճամպազաքալույց խալտըրըմներ» — Լարախաղացի (ճանպաղ) մայթեր, այսինքն քանդված մայթեր։

20. «Աժանս կեվեզե» — Շատախոսության գործակալություն։

21. «Ազգային ժողով» — Կամ Ընդհանուր ժողով (տե՛ս «Ապտակք», 1872, ծանոթ. № 14)։

22. «Մասիսի» «ծեր խմբագրապետը» նրա հիմնադիր Կ. Ութուճյանն էր, իսկ «երիտասարդ խմբագիրը»՝ Բ. Քեչյանը։ Գրականում Բեչյանն էր խմբագրության հիմնական դեմքը և ո՛չ թե խմբագիրը։

23. Գրասեր Ատոմը Ե. Տեմիրճիպաշյանն է։


ՍԸԿԵ ՆԸԿԵ

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներից միայն սկզբինը առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1874 թվականի հունվարի 12-ին (№ 201), շարունակությունը տպագրվել է «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 30-ին (№ 162), հոկտեմբերի 11-ին (№ 168), նոյեմբերի 8-ին, 22-ին (№ 172, 174), հաջորդ տարվա՝ 1876 թվականի հունվարի 10-ին, 17-ին (№ 177, 178) և 1877 թվականի ապրիլի 27-ին (№ 251), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1․ Խոսքը վերաբերում է թերթի անվան տառերի փոփոխությանը։

2. «Քսան փարան մեջը սղմեցնելու համար» — Այս արտահայտությամբ «Օրագրի» գնի ավելացումն է նշում։

3. «Միմոս» — Եռօրյա թերթ (տես Հ. Պարսնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <30>, ծանոթ. № 2)։

4. «Չթպլաք մըսթտֆայի պես» — Ըստ երևույթին Մըսթաֆա անունով մի թըշվառ, մերկ (չըպլաք) թափառել է և կամ պարզապես ժամանակին տարածված է եղել աղքատներին այդպես կոչել։

5. «ժոսյի սիկարայի թուղթ» — ժոպ ընկերության կողմից արտագրվող ծխախոտի թուղթ։

6. «...Տուպաներեն մեկ երկուքը չյուրյուք ըլլալուն համար...» — Գերաններից մեկ-երկուսը փտած լինելու համար։