Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. «Ավետաբերը» հայ բողոքականների օրգանն էր (տե՛ս Լ Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <62>, ծանոթ. № 4) և այս պատճառով Պարոնյանը անվանում է «տիրոջ կես պաշտոնական թերթ»։

8. Ծաղրված է «Փունջը» իբրև անարժեք, էժանագին մի թերթ, և հակադրության համար հիշել է Բրյուսելում հրատարակվող Բելգիական հայտնի «էնտևպանտանս Պելժ» թերթը (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Քաղաքական», «Հեռագրալուրը», <4>, ծանոթ. № 1)։

9. «Գիր տար վույն» — Տես «Սույլ», ծանոթ. № 48։

10. Քննադատում է Տ. Չուխաճյանի օպերաների երաժշտությունը որպես արեվելյան և արևմտյան երաժշտության խառնուրդ և նույն այս բովանդակությամբ Պարոնյանը «Թատրոնում» տպագրել է կեսը արևելյան և կեսը արևմտյան տարազներով հագնված Տ. Չուխաճյանին պատկերող մի ծաղրանկար, հետևյալ մակագրությամբ՝ «Արևելյան եղանակներն արևմտյան եղանակներուն հետ միանալու ըլլան նե եղեր...» («Թատրոն», 1875 թ., նոյեմբերի 15, № 173)։

11. Պոլսում փողոցների գիշերային հսկողությունը հանձնված էր պահակների (պեքճի), որոնք շրջում էին և հարվածում գետինը ձեռքի հաստ գավազանով։

12. «Նոր հրաշք» — Լույս է տեսել Պոլսում 1876 թվականին, հեղինակն է՝ Մ. Խոչայւացը։ Գրքի բովանդակությունը տեղեկություններ է զանազան կախարդական մարզանքների մասին։

13. Ծաղրված է Խաս գյուղ երթևեկող նավերի հետ պատահած վթարները (տե՛ս «Ասկե Անկե», 1873, ծանոթ. № 9)։

14. «Օրփեոսի դժոխք իյնալը» — «Օրֆեոսն ի դժոխս». Օֆենբախի օպերետներից։

15. «...Թոփ կը նետեն վոր» — Ոճ է. նշանակում է սնանկանում են. խոսակիցը չհասկանալով փոխաբերական իմաստը, ընկալում է ուղղակի նշանակությամբ, այսինքն թնդանոթ են արձակում։


<3>

Անխորագիր այս զրույցները առաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում» Գ. Ո. Ղ․ և անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին (№ 71, 75)։


<4>

Անխորագիր մանրապատումների այս շարքը առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 9-ին, 30-ին (№ 159, 164), սեպտեմբերի 20-ին (№ 165), նոյեմբերի 15-ին (№ 173), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամ բ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ծաղրում է ուսումնական խորհրդի անգործությունը, որին անդամակցելը բուժիչ միջոց է համարում անքնությամբ տառապողների համար։ Պարոնյանը ուսումնական խորհրդի անգործությունը ներկայացրել է և սրամիտ ծաղրանկարով. «Մեղվի» մեջ (1873 № 126) պատկերված է Խորհուրդը իբրև երկար տարիներից ի վեր կաթվածահար մարդ։