Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Խոսքը Աղթամարի միաբան Խաչատուր սրբազանի մասին է (տե՛ս Անձնանունների բառարան)։

3. Ակնարկում է Պողոս վարդապետին (տե՛ս Անձնանունների բառարան)։

4. «Հ. Ա.» — Մեզ չհաջողվեց պարզել (Հ. Ա.-ի» իսկությունը և գտնել վերոհիշյալ աշխատությունը։

5. Թուրքիայում ընդունված էր ժամերի թուրքական հաշվում և այն կոչվում էր ալաթուրքա, այսինքն թուրքական ձևով, իսկ ժամերի սովորական հաշվումը՝ ալաֆրանկա, այսինքն եվրոպական ձևով։ Տարբերությունը երկուսի մեջ 6 ժամ էր։

6. «Երկու յախան իրարու քով չկրցավ բերել...» — Ոճ է. բառացի նշանակում է երկու օձիք (յախա) իրարու չկարողացավ մոտեցնել, այսինքն ոչինչ չկարողացավ անել։

7․ Ակնարկը վերաբերում է սակարանին, որը գտնվում էր Խավյար խանում:


ՔԱՆԻ ՄԸ ԽՆԴՐՈՑ ԼՈՒԾՈԻՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թվականի հունիսի 5-ին (№ 185), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Պոլսում, նավերը Ոսկեղջրի կամուրջի տակով անցնելիս, կամուրջը բացվում է, բաժանվում երկուսի և մարդկանց երթևեկությունը կանգ է առնում, որը կվերանա, երբ «զրահանավերի» անցումը դադարի, այսինքն, երբ հաստատվի քաղաքական խաղաղություն։

2. «Քալեմ օտասիներու մեջ գտնվող քյաթիպներուն հարցուր» — Գրասենյակների մեջ գտնվող գրագիրներին հարցրու։ Ակնարկը վերաբերում է վերջիններիս անգործությանը։


ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել է «Թատրոնում», անստորագիր, 1876 թվականին, ամսաթիվը պատռված է (№ 188), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «...Մեյխանեն ալ կեոնյուլլյու գրել տուր...» — Գինետունն էլ կամավոր գրել տուր։


ՊԶՏԻԿ ԽՈԱԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թվականի հոկտեմբերի 23-ին (№ 200), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


<5>

Անխորագիր այս երկու զրույցներն առաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թվականի հոկտեմբերի 23-ին (№ 200) և հաջորդ տար-