Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հակամարտությունները։ Բացի այս, սուլթանական կառավարության չարաշահումները, դավերն ու խաբեությունները հուսահատության էին հասցնում պատրիարքին, ներշնչելով անվստահություն սեփական ուժերի, կարողությունների նկատմամբ (տե՛ս «Ատենադրությունք ազգային ժողովի», 1877, նիստ ԺԹ, 25 փետրվարի)։

13. Ժեռոտելի բասթիյլները ֆրանսիական դեղահատեր էին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, III հտ., «Քաղաքավարության վնասները», ծանոթ. № 6)։

14. «Կրոնական Ժողով» — Տե՛ս «Մանր լուրեր», ծանոթ. № 13։

15. Պարոնյանի քողարկված ակնարկներն ու դիտողությունները ուղղված են Գեորգ IV կաթողիկոսի մերձավորագույն գործակից, էջմիածնի դիվանապետ Վահրամ եպիսկոպոս Մանկանան (տե՛ս Անձնանունների բառարան)։

16. Հրազդան — Արփիար Արփիարյանի ծածկանունը։

17. «Օրվան կյանք» — Այս վերնագրով էր լույս ընծայում Ա. Արփիարյանը իր արժեքավոր քրոնիկները՝ «Արևելք» և «Մասիս» թերթերում։

18. Պարոնյանը Հրազդանին պատասխանում է անուղղակի խոսքով, հիշեցնում է միայն Բաղաամ կախարդի և նրա էշի հետ կապված Աստվածաշնչի հայտնի ավանդությունը (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։

19. Ա. Արփիարյանի վերոհիշյալ քրոնիկը՝ («Օրվան կյանքեր») տե՛ս «Մասիս», 1887, № 3866։

20. Հրազդանին (Ա. Արփիարյան) համարել է Միդասի Թոռ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ, № 2), և այս նկատառումով էլ Պարոնյանը իրեն անվանել է համետագործ։

21. «Ճերիտեի շարգիե» — Հայատառ թուրքերեն թերթ, լույս է տեսել Պոլսում, 1885—1913 թվականներին՝ Տ. Ճիվելեկյանի խմբագրությամբ։

22. «Սաթիենս թիսիմորում քոնսիլիա ֆաթուա էրունդ» — Իմաստասերի խորհուրդներն հիմար էին։

23. «...Պետք չէ, որ միլիթեմուս այլ լապոռեմուս կըսե, առանց ինվիթա Մինհովայի»— Պետք չէ որ կռվենք, այլ աշխատենք կըսե, առանց (հակառակ) Մինեռվայի։

24. «Քոմ լա դեդ տը Մետյուզ. մատամ որ մեոռ մատամ է մոռդ. Ժը նե մը սան բուեն պլեսե» — Ինչպես Մեդուզայի գլուխը, տիկինը մեռնում է, տիկինը մեռավ, ես ամենևին վիրավորված չեմ։

25. .Voila justement ce qui fait que votre fille cst muetle1 — Ահա թե ինչից է, որ ձեր աղջիկը համր է։

26. «Տնտեսական միություն» — «Տնտեսական ընկերություն հայոց», հիմնադըրվել է Պոլսում 1871 թվականին՝ «Կարոտելոց արվեստական զարգացումը և դաստիարակությունը դյուրացնելու» համար։

27. Ազգային հիվանդանոց — կամ Փրկչի հիվանդանոց (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 8)։

28. «Միացյալ ընկերություն» — Տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, 111 հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Վալաթիա», ծանոթ. № 4։

29. «Տնտես» — Ամսօրյա հանդես ժողովրդական տնտեսագիտության, լույս է տեսել Պոլսում 1886 —1888 թվականներին՝ Ե. Տեմիրճիպաշյանի խմբագրությամբ։