Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30. Հայոց Արշակ Բ թագավորը Մասիսի ստորոտում հիմնեց Արշակավան քաղաքը, ուր բնակեցրեց հանցագործներին՝ գողերին ու մարդասպաններին։

31. «Մասիսը» նմանեցված է դատարկ տիկի, թևերի տակ կապելու դեպքում ջրասույզ չեն լինի։

32. Մեզ անհայտ է Ալիք էֆենդիի հիշատակված թերթը։

33. «...Բայց ոչ Հ...ի...» — Բայց ո՛չ Հրազդանի (տե՛ս ծանոթ. № 16 և 18)։

34. «Լեզու» — Ուսումնաթերթ ամենօրյա, լույս է տեսել Պոլսում 1887—1889 թվականներին՝ Ս. Տերվիշյանի խմբագրությամբ։

35. Խոսքը Ս. Տերվիշյանի մասին է։

36. Պարոնյանի զայրույթի առիթը Տերվիշյանի դեմ նրա «Հավանակ» վերնագրով լեզվաբանական հոդվածն է, նվիրված հ և յ հնչյունների ճշտմանը՝ կենդանիների անունների օրինակներով: Իր ուսումնասիրության մեջ Տերվիշյանը հանգել է հետևյալ եզրակացության։

«Ահա այս աներկբայելի իրականություններն ստուգիվ երկբայելի կրնան ընել հավանակ կամ հովանակ-ին հայկական սերունդն․․․» («Լեզու», 1887, Հոկտեմբեր)։

37. Ծիծաղը մարմնավորում է Պարոնյանի երգիծանքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Կերբերոս և Ծիծաղ», ծանոթ. № 1)։

38. Այսինքն՝ Լաֆոնտենը Տերվիշյանին կդարձներ իր առակների հերոսներից և իբրև ավանակի բազում հարվածներ կտար։

39. Դուռնյուռը հատուկ բարձիկ է. կանայք գործածում էին հագուստի տակից՝ մարմնին ձև տալու համար։

40. Խոսքը Երուսաղեմի ս. Հակոբ վանքի պարտքի մասին է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք», ծանոթ. № 1)։

41. Պարոնյանը ծաղրել Է իր ծննդավայր Ադրիանապոլսի գավառական ժողովի ընտրությունները։ Ուշագրավ է այն, որ երեսփոխանների գերազանց մասը մուշտակագործներ են (քյուրքճի), նվազագույնը՝ ատաղձագործներ (տողրամաճի)։

Ազգանուններով թվարկված երեսփոխանները ո՜չ թե կուսակցությունների ներկայացուցիչներ են, ինչպես հայտնում է հեղինակը, այլ զանազան արհեստների․

Պեզազ — կերպասավաճառ
Բազազ — մետաքսավաճառ
Բերեստեճի — կաշեգործ
Սարաճ — համետագործ
Բույումճի — ոսկերիչ
Տողրամաճի — ատաղձագործ
Չիլինկիր - դարբին, երկաթագործ
Բյուրքճի — մուշտակագործ, մուշտակի վաճառական։

42. Ակնարկում է Երուսաղեմի ս. Հակոբ վանքի հափշտակությունները (տե՜ս ծանոթ. № 40)։

43. Պոքսի Բում Բաբու թաղամասում է գտնվում Ազգային պատրիարքարանը, իսկ Ղալաթիայում գումարվում էին Ազգային ընդհանուր ժողովի նիստերը։ Պարոնյանը անուղղակի ձևով շեշտել է երկուսի միջև գոյություն ունեցող հակասությունները։

44. Տե՜ս «Հանդես ամսօրյա», 1887 թ. օգոստոս, էջ 127։