Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԱՏԻԿ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թվականի ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։ Լույս է տեսել և Բոստոնում, 1947 թվականին «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. «Ներքին լուր>» — Տե՛ս «Մանր լուրեր», ծանոթ. № 17։

2. Ակնարկում է «Խոսնակ Հայաստանյայց եկեղեցվո» հանդես շաբաթաթերթը, որը լույս է տեսել Պոլսում, 1888 թվականին՝ խմբագրությամբ Վահան վրդ․ Տեր- Մինասյանի, հայտնի Պարտիզակցի անունով։

3. «Սաբեկա ծառ...» — Ըստ Աստվածաշնչի ավանդության, այն ծառը. որից հրաշքով կախված խոյը, Աբրահամ նահապետը զոհաբերելու էր աստծուն՝ իր որդի Իսահակի փոխարեն։

4. «...մասամբ շնական դպրոցի պիտի նմանի», այսինքն՝ կինիկների (ցինիկների) դպրոցի, որի հիմնադիրը Անտիսֆենն էր, հաջորդը՝ Դիոգինեսը։


ՔԱՂՎԱԾՔ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 13-ին (№ 112), 1873 թվականի նոյեմբերի 7-ին, 10-ին (№ 186, 187), դեկտեմբերի 12-ին, 15-ին, 19-ին, 26-ին (№ 193, 194, 195, 197)։

«Շաղվածքների» հրատարակությունը շարունակվել է «Թատրոնում»։ Լույս է տեսել 1875 թվականի նոյեմբերի 15-ին (№ 173), 1876 թվականի հուլիսի 10-ին, 24-ին (№ 189, 191), 1877 թվականի հունվարի 13-ին, 19-ին (№ 223, 224)։

«Քաղվածքների» <1> և հաջորդ <2> բաժիններից միայն 1875 թվականի օգոստոսի 9-ի (№ 159), նոյեմբերի 15-ի, 22-ի (№ 173, 174), 1876 թվականի հուլիսի 24-ի (№ 191), 1877 թվականի հունվարի 13-ի, 19-ի, 22-ի, 26-ի, 29-ի (№ 223, 224, 225, 226), և 1887 թվականի ապրիլի նյութերը «Թատրոնում» և «Խիկարում» լույս տեսնելուց հետո, երկրորդ անգամ տպագրվել են Պետհրատի հրատարակությամբ՝ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

«Քաղվածքներից» մի քանի նմուշներ լույս են տեսել Պետհրատի հրատարակությամբ՝ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի I հատորում «Փունջ» վերնագրով։

«Քաղվածքների» ժանրային միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը ստիպեց մի փոքր խախտում կատարել ժամանակագրության մեջ։

1. «Պզտիկ նաբոլեոնները» Նապոլեոնի անունով ոսկեդրամներ են։

2. Հիշատակված հերոսները ժամանակակիցներ չեն, այս առումով կատարված է շփոթություն։ Ֆրանսիական թագավոր Ֆրանսուա 1-ը ապրել է XVI դարում (1494—1547), իսկ կատակերգակ, ակադեմիկ և պետական զինանոցի գրադարանավար Դյուվալը XVIII և XIX դարերում (1767—1842)։

3. Արամազդը ըստ հայկական դիցաբանության, աստվածների հայրն է (Զևս)։