Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քուրիե Օրիանի մեջ կը կարդանք, որ պարոն Թիերի անձնական տկարության պատճառը իր ատենաբանությունը լմնցնելեն անմիջապես ետքը ֆանելա չփոխելն է եղեր։

Այս լուրը տալեն ետքը, պարտ անձին կը համարինք իմացնել Մասիսի մեծապատիվ խմբագրին, որ այս ատենաբանության թարգմանությունը լմնցնելեն անմիջապես ետքը շապիկը փոխելա չմոռնա։

Շիտակը խոսելով՝ այդ թարգմանությունը լմննալուն պես ես՜ ալ վրաս գլուխս պիտի փոխեմ, իմին գործս մեկ շապիկով չլմննար, ես Մասիս—են ավելի քրտնեցա հիշյալ թարգմանությունը կարդալով։

Մասիս-ի այդ թարգմանությունը ձեռք մը լաթի պիտի նստի մեզի։


— Մեղո՛ւ, քարամպոլաժ մը ըրե ինձի։

— Քարամպոլաժ ի՞նչ ըսել է, ընթե՜րցող։

— Այսինքն, մեկ բառով, կամ մեկ խոսքով երկու բան միանգամայն հարվածե։

— Շատ աղե՜կ, ընթերցող, ա՜ռ. լրագրաց մեջ կարդացի, որ մանոսյան այս գիշեր երաժշտական և գործիական հանդես մը պիտի տա։

— Այո՛։

— Այդ հանդեսը գործիական չէ, այլ բացառական։

— Եղավ, ամա, սթորոբյա եղավ:

— Ասոր չհավնեցար նե՝ կեցիր ուրիշ մալ ընեմ։

— Ըրե՜ նայիմ։

— Մանզումե անցյալները գրած էր, թե Պոլսո մեջ երկու օրե ի վեր ձյուն կուգա։

— Ո՞վ տված էր իրեն այդ լուրը։

— Մետեորաբանական գրասենյակը։

— Հա՜, հա՜, հա՜։


— Բարեկամ, կը փափագիմ նավով պզտիկ ճամփորդություն մընել գարնան, Վարնա՞ երթամ, թե Իզմիր։