Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաքածուից), լույս է տեսել Պետհրատի հրատարակությամբ՝ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

«Փոխառություններից» մի քանի նմուշներ լույս են տեսել Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի I հատորում, «Սըկե նըկե» վերնագրով, 1931 թվականին։

1. Գալեմճյանը արևմտահայ թատրոնի գործիչներից էր, հուշարար, թատերական խմբերի կազմակերպիչ և ղեկավար։

2. «Մարթայի ռոմանսը» Ֆրիդրիխ Ֆլոտովի (1812—1883) «Մարթա» օպերայի հայտնի մեներգն է։

3. Երգիծանքի առարկան լրագրող Ն. Թյուլպենտճյանն է, նա էր հեղինակը կովկասյան ապստամբության վերաբերող շինծու լուրերի ու ենթադրությունների (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ,, «Կսմիթներ», «Կովկասյան խնդիր»), որոնց համար Պարոնյանը հաճախ հեգնանքով Թյուլպենտճյանին Նիկողայոս մարգարե է անվանում և սույն զրույցն էլ գրված է այդ առթիվ։

4. «Եղիցին երկոքեան ի մարմին մի» — Մատթ., ԺԹ. 5։

5. Հիսուսյաններ կամ եզվիթներ. Իգնատիոս Լոյոլայի 1534 թվականին հիմնադրած հոգևոր կարգը, որի նպատակն էր ամբողջ աշխարհում հաստատել կաթոլիկ եկեղեցու և Պապի բացարձակ տիրապետությունը։

6. «Ղազարէ, արի՛, եկ արտաքս» — Հովհ. ԺԱ. 43։

7․ «Լուծեցէ՛ք զղա և թողէ՛ք երթալ» — Հովհ. ԺԱ. 44։

8․ «Մուտ յուրախութիւն տեսան քո» — Մատթ. ԻԵ. 21։

9. Ընգղան թռչունի դեմքով և անգղի մարմնով առասպելական հրեշ է։

10. Ալքազար. — Տե՛ս «Խայթվածք», 1874, ծանոթ. № 4։