Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ադամյան, Պետրոս (1849—1891), հանճարեղ ողբերգակ։

Ալլահվերդյան, Հակոբ, բանասեր, հեղինակը՝ «Ուլնիա կամ Զեյթուն լեռնային ավանի Կիլիկիա» գրքի, որը լույս է տեսել Պոլսում 1884 թվականին։

Աղեքսանդր, Ալեքսանդր Մակեդոնացի (356—323 թ. մ. թ. ա.), հին աշխարհի խոշորագույն զորավարներից, Մակեդոնիայի թագավոր, որն արևելյան արշավանքների ժամանակ նվաճեց Պարսկաստանը և հասավ մինչև Հնդկաստան։

Ամրիկյան, Միհրդատ (1843—1879), արևելահայ դերասան և դերուսույց։

Այվազյան, Գևորգ, հրապարակախոս-խմբագիր, երկար տարիներ Պոլսում խմբագրել է «Մամուլ» երգիծաթերթը։ Վախճանվել է 1895 թվականին։

Աշըգյան Խորեն վարդապետ (1842—1899), հոգևորական գործիչ, Արմաշի դպրեվանքի վանահայր։ Սուլթանի հովանավորությամբ 1888 թվականին ընտրվել է պատրիարք ի հակադրություն Մ․ Խրիմյանի, սակայն իր պահպանողական գործունեության համար ժողովրդականություն չի վայելել։

Աշըգյանը հեղինակ է կրոնա-բարոյախոսական գրքերի։

Ասլանյան Ստեփան (1822—1901), հասարակական, մշակութային գործիչ, ազգային ժողովի երեսփոխան։

Արնիմ, տ’ Արնիմ Հենրիխ (1824—1881), գերմանական դիվանագետ։

Արփիարյան Արփիար (1851—1908), գրող, հրապարակախոս, խմբագիր, հայտնի Հրազդան անունով։

Բարթող Սուր, երգիծաբան, «Փող առավոտյանի» խմբագիր Բարթող Թաթարյանի ծածկանունը։

Բարթորլիմեոս, Չամչյան կամ Չամիշյան, Պրուսայի հոգևոր առաջնորդ, որի շուրջը ծավալվել էր մեծ պայքար, մեղադրվել է կաշառակերության, ապօրինի գործարքների և իր հոգևոր դիրքը չարաշահելու մեջ։

Գարագաշյան, Անտոն Մատաթիա (1818—1903), հայտնի հայագետ, հեղինակ պատմա-բանասիրական բազմաթիվ երկերի։

Դափամանյան, Մինաս (1842—1892), պատմաբան, լրագրող։

Գեորդ, IV Քերեստեճյան (1812—1882), կաթողիկոս ամենայն հայոց (1866—1882), հիմնադիր էջմիածնի Գեորգյան ճեմարանի (1874)։

Գոնչա, Կոնչա Խոզե (1810—1895), իսպանական գեներալ և պետական գործիչ։

Դանիել (VII դ․, մ. թ. ա.), իսրայելացի չորս մեծ մարգարեներից մեկը, որը երիտասարդ տարիքում գերեվարվեց բաբելացիներից և արժանացավ նրանց արքա Նաբուգոդոնոսորի մեծ վստահությանը։