Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դերանս, Տերանս (մոտ, 190—159 թ, մ. թ. ա,), հին հռոմեական բանաստեղծ, երգիծաբան, ստեղծագործել է հույն բանաստեղծների, հատկապես Մենանորի նմանությամբ։ Տերանսից պահպանվել Է վեց կատակերգություն։

Դիոգինես (404—323 թ. մ. թ. ա.), հին հունական փիլիսոփա։

Դյուրեն, Տյուրեն Հենրի (1611—1675), ֆրանսիական բարձրաստիճան զինվորական։

Եդեսյան, Հովհաննես, հոգևորական գործիչ, առաջնորդ Իզմիրի, ուր մեծ պայքար է մղել տեղի մեծահարուստ Հ․ Սպարդալյանի դեմ։

Եզոբոս, Եզոպոս (VI դ, մ, թ, ա.), կիսալեգենդար, հույն առակագիր։

Եղիշե, V դարի մատենագիր, հեղինակը «Պատմություն վասն Վարդանայ և հայոց պատերազմին» հայտնի գրքի։

Եսայան, էմմանուել (1839—1907), բանաստեղծ, դրամատուրգ, հայտնի գրաբարամոլ, հեղինակը «Արշակ Բ», «Սրբուհին Հռիփսիմե» պատմական ողբերգությունների։

Երամյան Աբրահամ, պետական գործիչ, ծերակույտի անդամ։

Էնֆիեճյան, Գրիգորիս վարդապետ (1840—1886), հրապարակախոս, լրագրող, հակահասունյան կաթոլիկների պարագլուխը։

Էքշյան, Ստեփան (1834—1901), արևմտահայ թատրոնի հիմնադիրներից, դերասան և ռեժիսյոր, Պ. Ադամյանի առաջին ուսուցիչը։

Թարգմանման Անտոն, դավանափոխ կաթոլիկ վարդապետ, որը մի քանի անգամ հարել է լուսավորչական եկեղեցուն։

Թեմիստոկղես, Թեմիստոկլես (մոտ, 525—460 թ, մ․ թ. ա.), Հին Հունաստանի պետական գործիչ և զորավար։

Թընկրյան Սիմոն, փաստաբան, թատերական գործիչ, գործակցել է Ս․ Հեքիմյանին և Պ. Մաղաքյանին։

Թիեր, Տիեր Ադոլֆ (1797—1877), ֆրանսիական քաղաքական գործիչ և պատմաբան։

Իզմիրլյան, Մատթեոս (1845—1910), հոգևորական գործիչ, կաթողիկոս ամենայն հայոց (1907—1910)։

Իկնաթիեֆ, Իգնատիև Նիկոլայ Պավլովիչ (1832—1908), ցարական դիվանագետ և պետական գործիչ։

Լաֆոնթեն, Լաֆոնտեն Ժան (1621—1695), ֆրանսիացի հայտնի առակագիր, բանաստեղծ։

Լեյ Նադանիել, Լի Նատանիել (1653—1692), անգլիացի ողբերգակ բանաստեղծ, հեղինակ «Ալեքսանդր Մեծի մահը» ողբերգության։

Լը Քոֆ, Լը Կոկ Շարլ (1832—1918), կոմպոզիտոր, ֆրանսիական դասական օպերետի հայտնի ներկայացուցիչ, որի մի քանի օպերետները բեմադրվել են արևմտահայ բեմում։

Լյուդովիկոս ԺԴ (1638—1715), ֆրանսիական թագավոր։

Լոփ ԺԵ, Լյուդովիկոս (1710 —1774), ֆրանսիական թագավոր։

Խաննյան, Հակոբ, ուսուցիչ, դասագրքերի հեղինակ։

Խաչատուր եպիսկոպոս, Աղթամարի միաբան, սպանել է տվել նույն կղզու Պետրոս կաթողիկոսին, նրա աթոռը գրավելու հեռանկարով։