Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խրիմյան, Մկրտիչ (1920—1907), հոգևորական գործիչ, գրող, կաթողիկոս ամենայն հայոց (1893—1907), հռչակված Հայրիկ անունով։

Կարիպալտի, Գարիբալդի Ջուգեպպե (1807—1882), իտալական հեղափոխության ժողովրդական հերոս։

Կյոթե, Գյոթե Վոլֆգանգ (1749—1832), գերմանացի բանաստեղծ։

Հանյան Հակոթ (1828—1903), գրող, հրապարակախոս, խմբագիր «Միմոս» երգիծաթերթի (1875—1877), հեղինակը՝ «Բերայի գիշերները» և «Հեղինե» վեպերի.

Հայրիկ — Տես Խրիմյան Մկրտիչ։

Հասունյան, Անտոն (1809—1884), հայ կաթոլիկների պատրիարք Պոլսում, մոլի պապական, Հասունյան հակաժողովրդական շարժման պարագլուխն ու ոգեշնչողը։

Հենրիկոս Դ (1367—1413), անգլիական թագավոր։

Հիպոկրատ (մոտ. 460—377 թ. մ. թ. ա.), անտիկ բժշկության հիմնադիրը։

Հյուգո Վիքթոր, Հյուգո Վիկտոր (1802—1885), ֆրանսիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ։

Հյուրմյուզ, Եղվարդ (1799—1877), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ, ֆրանսերենից թարգմանել է Ֆենելոնի «Դելեմակը», Բերնարդեն դը սեն Պիերի «Պող և Վերգինեն» և այլ երկեր։

Հոմերոս (IX դ. մ. թ. ա.), լեգենդար բանաստեղծ, հունական էպոսի հեղինակը։

Հոպարթ, Հոբարտ Ավգուստ Չարլզ (1822—1886), թուրքական ծովակալ, նախապես՝ 1863 թվականին անգլիական նավատորմի կապիտան։

Հրազդան, Տե՛ս Արփիարյան Արփիար։

Ղազարոսյան Քրիստատուր (1811—1891), հասարակական գործիչ, ազգային ժողովի անդամ։

Մազաքյան, Պետրոս (1826—1891), թատերական գործիչ, դերասան, դերուսույց։

Մամուրյան, Մատթեոս (1839—1901), հրապարակախոս, խմբագիր, գրող, թարգմանիչ։

Մանաս, Մանասյան Սրապիոն, թատերական գործիչ, ծնվել է 1837 թվականին։

Մանկունի, Վահրամ (1846—1920), մերձավորագույն գործակիցը Գեորգ IV կաթողիկոսի, որին իր հետ Պոլսից բերել էր էջմիածին և ձեռնադրել եպիսկոպոս։

Մանկունու բարոյական նկարագրի շուրջը ժամանակին հարուցվել է մեծ՝ աղմուկ, մեղադրվել է կաշառակերության, օրինազանցությունների, ազգային ինչքը հափշտակելու և հոգևոր կոչումը չարաշահելու մեջ։

Մանկունին աշխատակցել է «Արարատին», գրել է Գեորգ IV կաթողիկոսի մանրամասն կենսագրությունը, որը լույս է տեսել սփյուռքահայ մամուլում 30-ական թվականներին։

Մաշտոց, Մեսրոպ (361—440)։

Մաքմահոն, Մակմահոն Մորիս (1808—1893), ֆրանսիական զինվորական գործիչ, հանրապետության նախագահ։

Մեթերնիք, Մետերնիխ Կլիմենս (1773—1859), ավստրիական քաղաքական գործիչ, դիվանագետ։

Մեճեմետ Րյուշտի, Մեհմեդ Րյուշտյու (1811—1882), օսմանյան պետական գործիչ, մի քանի անգամ եղել է սադրազամ, ի վերջո պաշտոնազրկվել է։