Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միլտոն, Ջոն (1608—1874), անգլիացի խոշոր բանաստեղծ, հրապարակախոս, XVIII դարի անգլիական բուրժուական հեղափոխության մասնակիցներից, հեղինակը «Կորուսյալ դրախտ» հայտնի պոեմի։

Միշել Անհելո, Միքել Անճելո Բուոնարրոտի (1475—1564), վերածննդյան դարաշրջանի իտալացի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ։

Միսաքյան, Խաչատուր (1815—1891), հրապարակախոս, մանկավարժ, գրող։

Միտհաթ փաշա (1822—1883), թուրքական պետական գործիչ։

Միրախորյան, Մանուել, բանասեր, Պոլսում 1884—1885 թվականներին լույս ընծայեց «Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի» ուսումնասիրությունը։ Միրախորյանը հեղինակ է և այլ աշխատությունների։

Մոլիեր, Ժան Բատիստ (1622 —1673), ֆրանսիական կատակերգակ։

Մորթման, Մորդման, գերմանացի արևելագետ, զբաղվել է ուրարտական արձանագրությունների վերծանմամբ։

Նաբոլեոն, Նապոլեոն I Բոնապարտ (1769—1821), ֆրանսիական կայսր։

Նաբոլեոն, Նապոլեոն III Լուի (1803—1873), ֆրանսիական կայսր։

Նաբուգոդոնոսոր, (604—561 թ» մ. թ. ա.), Բաբելոնի թագավոր։

Նալյան, Թագվոր (1843—1876), դերասան, հեղինակը «Լեպլեպիճի Հորհոր աղա» («Կարինե») օպերետի լիբրետտոյի։

Նասիրատտին, Նասր-էդդին (1848—1896), պարսկական շահ։

Ներսես, Վարժապետյան (1837—1884), հոգևորական գործիչ, պատրիարք Պոլսո (1874—1884)։

Նուրյաս, Հովհաննես (1839—1900), հասարակական գործիչ, երկար ժամանակ վարել է քաղաքական ժողովի ատենապետի պաշտոնը։

Նևտոն, Նյուտոն Իսահակ (1643—1727), անգլիացի մեծ ֆիզիկոս։

Շամպոր, Շամբոր Հենրի (1820—1883), ֆրանսիական դուքս, որին փորձեցին գահ բարձրացնել Հենրի V անվամբ, սակայն վիժեց այդ ծրագիրը։

Շանֆոր, Շամֆոր Սեբաստիան (1741—1794), ֆրանսիական գրող, ակադեմիկ. մասնակցել է ֆրանսիական հեղափոխության, ձերբակալվել է, ազատվելուց հետո, վախենալով նոր ձերբակալությունից, անձնասպան է եղել։

Շուլց, էդվարդ, գերմանացի արևելագետ, անդամ Փարիզի Ասիական ընկերության, ուսումնասիրել է Վանի շրջանի ուրարտական արձանագրությունները, որոնք լույս են տեսել 1840 թվականին «Journal Asiatique»-wum:

Ապանվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանում քրդերի կողմից։

Չիլինկիրյան, Գրիգոր (1839—1923), թարգմանիչ, հրապարակախոս-խմբագիր Վ. Հյուդոյի «Թշվառների» աոաջին թարգմանիչը։ Ա. Հայկունու գործակցությամբ՝ 1861—1867 թվականներին հրատարակել է «Ծաղիկ» գրական-բանասիրական հանդեսը։ 1883 թվականին լույս է ընծայել «Ուղևորություն ի Կ. Պոլիս» աշխատությունը։

Պազեն, Բազեն Աշիլ (1811—1888), ֆրանսիական մարշալ։

Պեկյան, Թադևոս (1842—1908), հասարակական գործիչ, ազգային ժողովի երեսփոխան։

Պիաս, Բիաս (VI դ. մ. թ. ա.), հույն յոթ իմաստուններից մեկը։