Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պիոս Թ (1792—1878), Հռոմի պապ՝ 1846—1878 թվականներին։ Եվրոպական ռեակցիայի գլխավոր ոգեշնչողներից, որը դեմ էր Իտալիայի միավորմանը։ Պիոս IX դրդմամբ 1870 թվականին հրապարակվեց Պապի անսխալականությունը։

Պիսմարք. Բիսմարկ Օտտո (1815—1898), գերմանական կայսրության առաջին կանցլեր։

Պղուտարքոս, Պլուտարքոս (48—120) հին հունական փիլիսոփա, բարոյախոս և գրող, հեղինակը հայտնի «Զուգակշիռներ» գրքի, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել Վենետիկում 6 հատորով, 1832—1833 թվականներին։

Պյուֆոն, Բյուֆոն ժորժ (1707—1788), ֆրանսիացի ֆիզիկ, մաթեմատիկ և բնագետ։

Պողոս, վարդապետ Մելիքյան, հոգևորական գործիչ, պարագլուխը Վանում սկզբնավորված Պողոսյան հակաժողովրդական շարժման։

Պոսյուե, Բոսյուե ժակ (1627—1704), ֆրանսիացի եպիսկոպոս, քարոզիչ, մոլեռանդ կաթոլիկ։

Պուալո, Բուալո Դեպրեո (1636—1711), ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ, հեղինակը՝ «Բանաստեղծության արվեստ» երկի։

Ջախջախման, Մանուել (1770—1835), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, լեզվաբան, բառագիր, հեղինակը հայերեն-իտալերեն ընդարձակ բառարանի, որը լույս է տեսել Վենետիկում 1834—1837 թվականներին։ Ջախջախյանը Մխիթարյանների աշխարհիկ գրականության առաջին թարգմանիչն է. նա է թարգմանել Գեսների «Ի մահն Աբելի», Ֆենելոնի «Դելեմակը» և այլ երկեր։

Ռասին, Ժան (1639—1699), ֆրանսիական կլասիցիստական դրամատուրգիայի խոշորագույն ներկայացուցիչը։

Ռաֆայել, Սանտիո (1483—1520), վերածննդյան դարաշրջանի իտալացի աշխարհահռչակ նկարիչ և ճարտարապետ։

Ռոչիլտ, Ռոդչիլդ, հրեական բանկիրների տոհմ։

Ռոսինի, Ջսակինո (1792—1868), իտալացի հայտնի կոմպոզիտոր։

Ռուսինյան, Նահապետ (1819—1879), բժիշկ, հասարակական, մշակութային գործիչ, մասնակցել է ազգային սահմանադրության մշակմանը, պայքարել է գրաբարի դեմ, գրել է աշխարհաբարի քերականություն («Ուղղախոսություն»), հեղինակն է մեծ ժողովրդականություն գտած «Կիլիկիա» երգի։

Սևինիե, Մարի (1626—1696), ֆրանսուհի, հռչակված է աղջկանը ուղղված իր նամակներով։

Սոկրատ (մոտ 469—399 թ. մ. թ, ա.), հին հունական փիլիսոփա։

Ստեփան, Տե՛ս Ասլանյան Ստեփան։

Վարդան, Մամիկոնյան, հայ նշանավոր զորավար և սպարապետ, հերոսաբար զոհվեց 451 թվականի հունիսի 2-ին, Ավարայրի ճակատամարտում։

Վարդովքյան, Հակոբ (1835—1898), հայ թատրոնի խոշորագույն գործիչներից։

Վիրգիլիոս (70—19 թ. մ. թ. ա.), հռոմեական բանաստեղծ, հեղինակը «էնեականի»։

Վիքթոր էմմանուել, Վիկտոր II (1820—1878), իտալական թագավոր։

Տատյան Հարություն, Արթին փաշա (1830—1901), Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյա, երկար տարիներ աշխատել է որպես արտաքին գոր¬