Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Ալաթուրքա — թուրքական, արևելյան ձևով։
Ալաֆրանկա — եվրոպական, ֆրանսիական ձևով
Ալևրա — առևտուր
Ալչը — գաճ
Ախտեր — կամ աթթեր. մանրավաճառ
Ամելիմանտա — բառացի՝ լխկած գոմեշ, օգտագործվում է զառամյալ պառավի իմաստով
Այազմոզ ընել — կրոնական ավանդության հետ կապված արարողություն, երբ տունը օծում են բուժիչ հատկություն ունեցող սուրբ ջրով
Այոլ — այ օղուլ բառի կրճատ ձևը, նշանակում է այ տղա
Անվլոբ — նամակի ծրար
Ապտալ — ապուշ, թափթփված, ցրված մարդ
Առկոց առկա — բերնե բերան
Արզըհալ — բողոք
Արխալըն — համետ
Արմոնիա — ֆիզհարմոնիա
Աֆ ընել — ներել

Բաբելճի — աճպարարությամբ գողություն անող
Բաբուճճի — մաշիկ կարող
Բազարլըխ — սակարկություն
Բանթալոն — տաբատ (շալվար)
Բանթաֆլա — տնային մաշիկներ
Բաչա — սրունք, ազդր, տաբատի ներքեվի մասը, խաշ
Բարտըսյու — տղամարդու թեթև վերարկու
Բաքլա — լոբազգի ընդեղեն
Բեք — շատ
Բիանքո — վիճակահանություն
Բիացա — հրապարակ, փողի կուրս
Բյասկյուլ — ծոպ
Բլաքի — ձիթայուղով պատրաստված լոբու կերակուր
Բրամաթեֆճի — փերեզակ
Բրոսդելա — գոգնոց

Գազմիր — կտորի տեսակ
Գրեխ — հոգնա
Դուռնյոըռ — կեղծոռիկ (բարձիկ, որը կանայք կապում էին հագուստի տակից մեջքերին, մարմնին հատուկ ձև տալու համար)

Եկեն — եղբոր կամ քրոջ զավակները կոչվում են եկեն
Ել տեիրմեն — հողմաղաց

Զաթը — արդեն
Զահեր — երևի, թերևս
Զահմեթ — նեղություն
Զապթիե — ոստիկան
Զավզավաթիի — բանջարավաճառ
Զեյթին յազը — ձիթայուղ
Զերտե — քաղցրեղենի տեսակ, պատրաստվում է հատկապես նոր տարվա առթիվ
Զերե — վասնզի, քանզի, որովհետև
Զեֆք — հաճույք (քեֆ), զեֆք ընել՝ ծաղրել