Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քիչ օրեն քանի մը թերթ ալ պիտի ունենանք։

Ասիան, որ մինչև հիմա մեծապատիվ Հովակիմ էֆենտի Րեյիայանի խմբագրությամբը կը հրատարակվեր շաբաթը մեկ անգամ քանի մօրեն մեծապատիվ Հակոբ էֆենտի Խանճյանի խմբագրությամբ պիտի հրատարակվի ամեն օր, Օրագրի գիրքով և 10 փարա գնով։

Ավելորդ է ըսել, որ Ասիա Օրագրի հետ պիտի մրցի։ Տեսնենք մրցանակը ո՞վ պիտի առնե. Մեղու երկուքին ալ կար և կարողություն կը բարեմաղթե։

Մեծապատիվ Քարթող էֆենտի Թաթարյանն ալ Սուր ի ձեռին Փողով պիտի երևնա։ Ասոր ալ քաջասրտություն կը բարեմաղթենք, որովհետև պատերազմ երթալու պես կուգա հրապարակ, մեկ կողմեն փողը պիտի հնչեցնե, մյուս կողմեն սուրով պիտի կտրե։

Հապոն հառաջ, բարեկամ, մի ձախ, մի հաջ հնչեցուր փողդ, քաշե սուրդ։


Մասիսի Փունջի դեմ բացած դատը դեռ չգոցվեցավ. գոցվելու ալ ըլլա նե՝ վրան բաց պիտի մնա, և կարծենք հասարակաց կարծյաց դպիրները միաբերան պիտի երգեն (զ) թագաոորն պարտեալ ի... կուսեն ամաչէր։

Ա՜հ, կույսե մը, օրիորդե մը հաղթվիլ, զվարճախոս լրագրաց ամբողջ գարու մը նյութ տալ ըսել է։

Ինչևէ, ապագա նյութին վրա հույս դնելով ներկայեն ալ չզըրկվինք. Ներկան ապագային զոհելու ժամանակ չունիմ։ Ներկային զվարճությունները ապագային մեջ չկան, թեպետև զվարճությանց մեջ ապագա ալ չկա. բայց ի՞նչ փույթս, այն ատեն կը սիրեմ ես. ապագան, երբ կըլլա ներկա։

Քայց ի՞նչ ըրինք, դատի վրա տեղեկություն տալու տեղ մեր վրա տեղեկություն տվինք։

Առաջին անգամ երբ Մասիս և Փունջ դատի սկսեր են, նախագահը հարցուցեր է Փունջին.

— Ըրած հայհոյությանցդ բացատրությունը տո՜ւր։

— Հայհոյություն չըրի ես։

— Աս ստորագրությունը քո՞ւկդ է։