Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորեն սրբազանը երբ անցյալները Իզմիրեն առաջնորդ ընտրվեցավ, հրաժարական տված էր ըսելով թե՝

— Ընտրությունը ապօրինավոր է, չեմ երթար։

Իզմիրի ժողովուրդը ասոր վրա օրինավոր ընտրությամբ դարձյալ զինը առաջնորդ կ՛ընտրեն, բայց գերապատիվ Խորեն սրբազան դարձյալ չերթար և երբ պատճառը հարցվի իրեն կը պատասխանե.

— Այս անգամ ալ չեմ երթար, որովհետև ընտրությունը օրինավոր է։

Հիմա իզմիրցոց կը մնա անանկ ընտրություն մը ընել, որուն կեսը օրինավոր ըլլա, կեսը ապօրինավոր, նայինք ան ատեն ի՞նչ կըսե նորին գերապատվությունը։


Ուսումնական խորհուրդը սկսավ քայլ առնել իր ասպարեզին մեջ։

Շաբաթն մը ի վեր դասատուները կը քննե և վկայականով կը վարձատրե արժանավորները։

Առջի օրը, դասատուներուն մեկը քննած ատեն հարցուց, թե տրամաբանություն ըսելով ի՞նչ կ՛իմանաս։

— Տրամաբանություն ըսելութ պատասխանեց դասատուն, Օրագիր կ՛իմանամ, սա տարբերությամբ, որ տրամաբանության մեջ նախադասությունները դնելեն ետքը եզրակացությունն ինքն իրեն՛ կելնե, մինչդեռ Օրագիրը ինք կը հանե և ուզածը կը հանե։


Մեղու անցյալ չորեքշաբթի ավուր թերթովը Ագապյան քոնսերին համար բացառական է, ըսած էր, այս բացառականին վրա Մանզումե (ղ) մը ավելցունելով՝ իր շաբաթ ավուր թերթին մեջ՝ պատմական ըրած է։


— Ծո՜, Կարապե՛տ, անցյալ շաբթու Օրագիրը չկարդացի՞ր, որ կ՛ըսեր թե գիշեր ատեն մեկը առանց լապտերի տանը դռան առջև կեցած ատեն զապթիեները բռներ տարեր են։

— Կարդացի։

— Կարդացիր նե՝ ինչո՞ւ սենյակիդ մեջ գիշեր ատեն առանց լապտերի կը պտըտիս կոր։