Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կըլլա քի։

— Ի՞նչ պիտի ըլլա, զապթիեները տեսնելու ըլլան նե՝ կը բռնեն, ղապթիե կը տանին։


— Ի՞նչ է աս ըրածդ, բաժանորդ մը գտնելու համար ամեն տարի բնակությունդ կը փոխես և մեկ գյուղեն ուրիշ գյուղ կը փոխադրվիս։

— Ի՞նչ կըլլա եղեր, ես երեք հարյուր վաթսուն օրվան մեջ մեկ գյուղեն ուրիշ գյուղ մը կը փոխադրվիմ բաժանորդ մը փնտրելու համար, մինչդեռ դուն օրվան մը մեջ երեք հարյուր վաթսուն և վեց գյուղ կը փոխադրվիս հոդված մը փնտրելու համար։


— Վարժապե՜տ, նախանձոտ կնիկը եզակի՞ է, թե հոգնակի։

— Հոգնակի է, տղա՞ս։

— Ծայրը f չկա նե։

— Թ՛ող չըլլա, գոյականներ կան, որ ձայնով եզակի, բայց նշանակությամբ հոգնակի են։


Կըսվի, թե Փունջ Մասիսի դեմ զինք պաշտպանելու համար քշած փաստերուն մեջ պիտի ըսե եղեր նաև, թե վատ բառը գեշ նշանակություն մը չունի, թույլ (կեվշեք) կը նշանակե։

Ասիկա բոլոր բարեկամացը ըսած ըլլալով անոնք ալ սկսեր են վատ բառը կեվշեքի նշանակությամբ միայն գործածել։

Ասոնցմե մին հագուստ ապսպրելու համար առջի օրը դերձակի մը խանութը գազմիրները նայած ատեն՝ ասիկա չեմ ուզեր, ասոր խումաշը վատ է, ըսեր է։


Պիլարտոյի աոջև

— Աղբա՞ր, ստեքադ շիտակ չբռնե՞ս, քիչ մնաց, որ աչքս պիտի հանեիր։

— Ինչո՞ւ քովս կեցեր ես, քիչ մը անդին չերթա՞ս։

— Առաջուց չըսեի՞ր հապա, որ քովս կեցողներուն աչքը կը հանեմ։