Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որ տեղի կլիման մարդուս ավելի առողջարար է։

— Սրտի կլիման։

— Ամենեն աղեկ կլիմային տակ ապրող ժողովուրդը ո՞րն է․

— Անհոգներու ժողովուրդը։


Պեկյան էֆենտի Փունջի կողմե փոխանորդ կարգված ըլլալով՝ Մասիսի Փունջի դեմ բացած դատը վարելու համար քանի մը շաբաթ առաջ բոլոր բառարանները կողովի մը մեջ դրավ, բեռնակրի մը կռնակը շալկեց ու դատի գնաց։ Մեղու սա տեսնելով ինքնիրեն ըսավ. ահա փաստաբան մը, որուն փաստերը կողովի մեջ են։