Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԿԵ ԱՆԿԵ

1882, 1884

Քահանա մը ժամանակավ գետը կը մտնե լվացվելու համար, սակայն լողալ չդիանալուն ջուրերեն կը մղվի և կը խեղդվի։

Սույն դժբախտությունը կերթան անոր կնոջը ծանուցանելու, որ կըսե, արդյոք մեկը չկա՞ր որ ազատեր.

— Մեկը կը պատասխանե, թե շատ աշխատեցա և ձեռքս երկնցուցի, որ բռնե, սակայն տերպապան ձեռքը բոլորովին քաշեց.

— Թե որ հարուրնոց մը ցուցունեիր նե կըսե կինը, ձեռքը կերկնցուներ և կը փրկվեր։


Ինչո՞ւ տունդ թերս շինել տվեր ես կը հարցներ տանտիրոջ բարեկամներեն մին.

— Անոր համար, որ կինս եթե օր մը տակնու վրա ընե, շտկելու դժվարության մեջ չգտնվիմ։


Տիկին Ս. ի կըսեր պ. Հ., «Տիկի՞ն, կը տեսնեմ, որ ձեր ամուսինն զձեզ շատ կը սիրե».

— Ի՛նչեն գիտցաք.

— Օ՜, ատոր տարակույս կա՞, ահավասիկ ձեզի տհաճություն չի պատճառելու համար յուր ճամբորդությունն առանձին կը կատարե։