Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսեցի՞ք, Օհաննես աղան կնիկը թողեր, նոր կնիկ մը առեր է.

— Այո՛, դիտենք անիկա, ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվեր է եղեր։


Բարի էրթաք, Մարտիրոս աղա, ճանըմ աս ինչ կը լսենք կոր, կիներնիդ թողեր ուրիշ կնիկ առեր եք, ասչափ տարվան կնիկնիդ չի մեղքցաք նե՝ չորս զավակնի՞դ ալ չի մեղքցաք․

— Ձգե՛, աստվածդ կը սիրես, ծանր պարագաներե ստիպյալ հարկադրեցա ընելու։


Հոռոփ հանըմ, Մարիցա հանըմին էրիկը իր կնիկը ձգեր է և ուրիշ մը առեր է եղեր, լսեցիր․

— Ձգե՛, հոգիդ կը սիրես, մենք ալ լսեցինք, էրիկ օլաճախը կ՝ըսե եղեր քի, ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվեր է եղեր։

— Վա՜յ մեղքիս, զահեր աս այ նոր էլավ, Մարտիրոս աղան ալ, որ չորս զավակով կնիկը ձգեր նոր մը առեր էր, ան ալ թըփխը անանկ կ՝ըսե կոր եղեր։

— Քա, սա խոսքս ալ վուրկեց էլավ․ հանողին ճիտը տակը մնա, զահեր ասկե ետքը էրիկները կնիկներնին պիտի ձգեն ու հարցունողին «Ծանր պարագաներն ստիպյալ հարկադրեցանք» պիտի ըսեն:


Հասարակաց բարոյականի դեմ գրածներուդ կը հավնի՞ս կոր․

— Դուն քիթիդ վրա պենկ ունիս․

Կրկնամուսնություն պաշտպանելդ միթե հասարակաց բարոյականի դեմ չէ՞․

— Դուն պատռած բանթոլոն կը հագնիս․

Ընտանեկան պատիվներ շահու նյութ ընելը միթե բարոյականի դեմ չէ՞.

— Քու պոթինդ հին է․

Ընտանեկան պատվո դեմ չի գրելու համար ստակ պահանջելը միթե լեֆթերություն չէ՞․

— Դուն պանիր հաց կ՛ուտես։