Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսեցի՞ր, Ամբակում աղան կնիկը ձգեր և ուրիշ կնիկ մը առեր է․

— Ո՛վ գիտե ի՛նչ ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվեր է.

— Ատ ի՜նչ է.

Ի՜նչ պիտի ըլլա, նորելուկ ֆեթվա մըն է.

— Ով կուտա կոր․

Մամուլը.

— Աֆերիմ պե, շանըն արթսըն, ա՞ս ալ ըրավ, էյ պրավո՜։


Տեր ի՛մ, տեր ի՛մ.

— Ի՜նչ է ան Խիկար, ի՞նչ կա, նոր բա՞ն մը պատահեցավ.

— Այո՛, այո՛, որ նորելուկ, նորագույն, նորասքանչ.

Ըսե տեսնենք, շո՜ւտ, շո՛ւտ․

— Լսեցի որ կրկնամուսնության հրաման կը տրվի կոր եղեր։

Այո՛, եթե սակայն ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվի մեկը.

— Հրամանը ո՜վ կուտա կոր․

Հրաման չուզեր, ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվիլը բավական է․

Ատոր վճիռը ո՛վ տվավ․

Մեծապատիվ Մամուլը:


Ստեփան աղա, քիչ մը կամաց ըրե, հիմա մարդուն աչքը պիտի հանես․

— Ո՛չ պարոն, կը բողոքեմ, ես աչք չեմ հաներ կոր, այլ համեստ լեզվով կը քննադատեմ կոր։


Ամբակում աղա, Հայրենիքին գրածները կը կարդա՞ս կոր․

— Ո՜չ, ինչ կը գըե կոր.