Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՅԹՎԱԾՔ

1873

— Ի՞նչ է եզվիթներու աշխարհականներն ունեցած տարբերությունը։

— Հագուստը։


— Մեղո՛ւ, կրոնականը ոմանք զքեզ կանիծեն կոր։

— Փույթս չէ՛, եկեղեցին կօրհնե։


— Բարեկամ, այսօր դարձյալ այս ինչ տեղեն պիտի կանչեն զիս ստակ ուզելու համար։

— Ինչե՞ն գիտես։

— Այս գիշեր երազիս մեջ Պ․.. տեսա։

— Պ... երազիդ մեջ տեսնելու ըլլաս նե՝ հետևյալ օրը կը կանչե՞ն կոր։

— Այո՛։

— Անանկ է նե՝ երազիդ մեջ մի՛ տեսներ ատ մարդը։

— Անանկ ընելու է, ամենևին քնանալու չէ. որովհետև քունիս մեջ Պ... տեսնելուս պես՝ հետևյալ օրը կը կանչվիմ կոր։


— Կուտ մորնինկ, աղա պապա։

— Ծո՛, դուն անգղիերեն չգիտեիր, ե՞րբ սորվեցար։

— Երեկ սորվեցա։

— Ի՞նչպես։

— Հիմա մենք դասատու մը ունինք, որ վեց տարվան մեջ սորվելիքնիս մեկ տարվան մեջ կը սորվեցնե կոր․ ես քիչ մը ավելի