Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրամիտ ըլլալուս երկու տարվան մեջ սորվելիքս մեկ օրվան մեջ սորվեցա, գնաց։

— Ապրի՛ս տղաս։


— Մեղու, սա լրագիրները ինչո՞ւ չենկելեն կախեր ես պատեն ի վար։

— Կախվելու արժանի են, անոր համար կախեր եմ։

— Մասիսը գլխե՞ն կախեր ես։

— Այո՛։

— Մանզումեն ինչո՞ւ լեզվեն կախեր ես։

— Որովհետև իր անդամոց մեջ ամենեն ավելի պատժո արժանին լեզուն է։

— Հապա Ասիա՞ն:

— Ան ալ քիթեն կախված է։


Ուրախությամբ սրտի կը ծանուցանեմք, որ ազգայիններեն ոմանք Ուսումնական ընկերություն մը պիտի կազմեն եղեր Ասիայի թարգմանությունները կարդալով բան մը հասկնալու համար։

Կը գովենք այս ձեռնարկությունը, և կը խնդրենք ընկերութենեն, որ եթե ինք բան մը հասկնա մեզ ալ հասկցնելու բարեհաճի։


— Ինչո՞ւ համար գլուխնիս պոթին չենք հագնիր և միշտ ֆես կը հագնինք։

— Որովհետև գլուխովնիս չենք կրնար քալել։

— Բայց Սելամիեի հրաժարյալ թաղակա՞նն ալ չկրնար հագնիլ իր համարակալովը մեկտեղ։

— Անոնք արդեն հագած են, որովհետև քանի մը ժամանակե ի վեր գլխիվայր կերթան կոր։


— Ան չէ ամա, պարոն Խանճյան, դուն Սելամիեի դպրոցին տնօրե՞նն էիր, չէ նե՝ Թաղական խորհրդո համարակալն էիր։