Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գործը գիտե. թե որ դպրոցին վրա բան մը պիտի հարցնես նե՝ համարակալ էի, թե որ Թաղական խորհրդո հաշիվները ինչո՞ւ Ժամանակին չգրեցիր տեյի հարցնես նե՝ դպրոցի տնօրեն էի։ Իսկ թե որ թե՜ դպրոցին և թե Թաղական խորհրդո վրայոք բան մը հարցնել ուզես նե՝ ոչ տնօրեն էի, ո՛չ ալ համարակալ։

— Էյ, հիմա ի՞նչ պաշտոն ունիս։

— Ինձի հարցնես նե՝ այս օրվան օրս որպես թե խմբագիր մեմ, բայց ուրիշներում հարցնես նե՝ ի՞նչ գիտնամ, թախըմ մը բաներ կըսեն կոր։


— Ասանկ ծույլ ծույլ կը նստիս նե՝ քեզի ո՞վ կառնն, աղջիկ, չելնե՞ս քիչ մը ինձի օգնելու։

— Ուզողը թո՛ղ առնե, ես հիմա շիմի կը կարդամ կոր։

— Ասանկ երթա նե՝ տունը պիտի մնաս։

— Թող մնամ, ես ֆիզից կը կարդամ կոր հիմա։

— Պատուհանին առջևը մի նստիր ատանկ, ամոթ է։

— Ինչ ըլլա նե՝ թո՜ղ ըլլա, ասթրոնոմիին վրայեն կ՜անցնիմ կոր։

— Սա խովան ա՛ռ տե, քիչ մը ջուր բեր։

— Զուր բերել չիյտեմ ես, ես հիմա ֆիլիոլոժիս կը կարդամ կոր։

— Ֆիստանիդ թևերը վար քաշե՜, փողոցեն տեսնողը ի՞նչ կըսե։

— Ինչ ըսե նե՝ թո՜ղ ըսե, անաթոմիին դասերը կը կարդամ կոր ես։

— Ֆիստանիդ թևերովը չես կարդար կոր ա, սա թևերդ գոցե՛, կըսեմ կոր քեզի։

— Անաթոմիի դասը գործնականապես կը կարդամ կոր, դուն ի՞նչ կը հասկնաս, թևերս չբացած կըլլա՞ մի։

— Քա ոտքդ պագնեմ, մի՜ պոռար, լսողները ի՞նչ կըսեն։

— Ի՞նչ պիտի ըսեն, նոթայի դասեր կը կարդա կոր պիտի ըսեն։

— Կամաց խոսե քիչ մը։

— Ինչո՞ւ կամաց խոսիմ, ես ազատ մեծցած եմ, ես ձեզի պես ամելի մանտա չեմ, հասկցա՞ր, հեմ դուն շատ մի խոսիր, գլխուդ կիջեցնեմ, հա՛։

— Վազ անցա, տեղդ նստե, մի՜ ցատկեր։

— Ինչո՞ւ չպիտի ցատկեմ եղեր, հելպեթտե ժիմնասթիք պիտի չընեմ քիչ մը։