Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յակեն բաժնվիր որոշեցինք աղաչել Խրիսթաքի էֆենտիին, որ մեզի օմնիպյուս մը տա՝ որպեսզի գրասենյակնիս օմնիպյուսի մեջ դնենք և այնպես պտըտինք։

Այս առթիվ պարտք կը համարիմք Մեղուեն առնելիք ունեցող էֆենտիներուն հայտներ որ պարապ տեղը չբարեհաճին մեր սենյակը որովհետև հոն չպիտի կրնան գտնել մեզի։


— Պե՛ աղբար, սա թրամվեյի տակ մարդ մնալը լսելուս պես կը բարկանամ կոր, բայց անոնք ալ ինչո՞ւ գծին վրայեն կը քալեն կոր։

— Քալելու տեղ չգտնան նե՝ ի՞նչ ընեն։

— Քալելու տեղը չգտնալ ի՞նչ ըսել է, ես ամենևին գծին վրայեն քալած չեմ։

— Ահա դուն և քեզիպեսները գծեն դուրս քալելնուդ համար է, որ ուրիշները գծին վրայեն քալելու կստիպվին կոր։


Հանգանակություն ըսի, Միսաքյան էֆենտին միտքս ինկավ։

Անցյալ տարի Միսաքյան էֆենտիին համար ալ հանգանակություն մը բացվեցավ։

Միսաքյան էֆենտին կառնեմ չըսավ, բայց չեմ առներ ալ չսավ, հետևապես չգիտենք թե առա՞վ, թե չառավ։

— Ուսկի՞ց կրնանք հասկնալ ասիկա։

— Միայն Միսաքյանեն չես կրնար հասկնալ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև Միսաքյան էֆենտին լեզու ունի, ու չխոսիր․ որովհետև Միսաքյան էֆենտին հղի մէ, որ չծնանիր։

— Հակասություն մէ քու ըսածդ։

— Այո՛, ճշմարիտ հակասություն մը, կամ հակասական ճշմարտություն մէ։


Փունջին ըսածին նայելով՝ այս օրերս երկար մորուքով մարդ մը տարեր են Վիեննայի արվեստահանդեսը։

Այս մարդուն մորուքը այնչափ մեծ է եղեր, որ բոլոր գրպան-