Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները լեցնելեն ետքը մնացածն ալ կողովի մը մեջ դնելով՝ կռնակը կը շալկե եղեր խեղճ մարդը։

Առջի բերան ընթերցողք ասոր չհավատացին, բայց այս օրերս Վիեննայեն եկած նամակ մը ասոր ճշմարիտ ըլլալը կը հաստատե իբր այն, թե առջի օրը արվեստահանդեսին մեջ մարդ մը կորսվելով՝ ամեն տեղ կը փնտրեն ու չեն կրնար գտնել, վերջեն այդ մարդուն մորուքին մեջը կը նային, որ մարդը հոն պառկած կը քնանա եղեր։

Մարդը կարթնցնեն և դուրս կը հանեն մորուքեն։


Ասիային համար ըսած էինք, թե յուր միտքը հասկցնելու անկարող վիճակի մը մեջ կը գտնվի։

Ստույգ աղբյուրներե քաղած տեղեկություններնուս նայելով այս խեղճը դիմացինին միտքն ալ հասկնալու անկարող վիճակի մեջ կը գտնվի եղեր։

Չես հավաար նե՝ «Ազգային դպրոցաց վնասակարությունը» վերնագրով գրած հոդվածը անգամ մալ աչքե անցո՛ւր։

Բոթոմութի մեջ դեռ շինվելու վրա եղող զրահավոր նավուն անունը ի պատիվ շահին Անգղիո թագուհին Նասիրատտին շահ գրեր է։

Շահը այս անվանակոչության հետիյեն պիլ մուայենե հեյրան օլարագ գապուլ իթմիշ է եղեր ըստ Ասիայի:


— Ի՞նչ է բանտը։

— Առանց վարձու սենյակ մը, ասոր համար է, որ ընդհանրապես ստակ չունեցողները կերթան հոն։


Ասիային ճակատը կը կարդանք․

ԱՍԻԱ կը հրատարակվի ամեն օր բացի կիրակի և տոն օրերե։

Այս տողերուն մեջ պակաս մը կա՝ զոր կը փութամք հոս դնել.

ԱՍԻԱ կը հրատարակվի ամեն օր բացի կիրակի և տոն օրերե և տպարանը փոխած օրերե։