Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևյալ հրաշքները տեղի ունեցան շաբթուս մեջ։

1. Գահակալության տարեդարձին գիշերը ծովային վտանգ մը չպատահեցավ։

2. Ասիային հավելվածին մեջ հակասություն մր չտեսնվեցավ։

3. Հունաց եկեղեցիներուն և ո՛չ մեկուն դռան առջև զամբյուղի մը մեջ երեխա մը չտեսնվեցավ։

4. Հացագործ Զաքար աղան իր առնելիքը ուզելու համար Պատրիարքարան չգնաց։

5. Օրագիր՝ Մամուլի դեմ ինքզինքը պաշտպանել սկսավ։

6. Թրամվեյեն վիրավորյալ կամ մեռնող չեղավ։

7. Քոմիսիոն խանը կռիվ մը չպատահեցավ։

8. Մասիս խմբագրի մը դեմ դատ չբացավ։

9. Հայրիկին ամսականի խնդիրը լրագրաց մեջ չհուզվեցավ։

10. Պատրիարքը Պատրիարքարանեն դուրս չելավ։

11. Շոգենավի մը մեջ մեկը քառթ մեճիտ մը տալով հինգ փարան ետ առավ։

12. Մարդուն մեկը ձի հեծնելով տունը գնաց սյուրյուճյուին հետ առանց կռիվ ընելու։

13. Խաս գյուղի 6 թիվ շոգենավը էյուպի առջև չնստավ։

14. Թրամվեյը մեկ ու կես ժամվան մեջ վազելով Օրթա գեղեն Վալաթիա եկավ։

15. Վաճառականներեն սնանկացող չեղավ։

16. Կրոնական ժողովը քահանա մը պատմեց։

17. Փանոսյան վարժարանը ուրիշ տեղ մը չփոխադրվեցավ։

18. Հրեային մեկը ութը ղուրուշնոց բանի մը ինը ղուրուշ ուզելով՝ ութնի տվավ։

19. Խրիստաքի էֆենտիին նոր բերել տված կառքերեն մեկը կրցավ անցնիլ Թագսիմի առջևեն առանց քարկոծվելու։

20. Գերապատիվ փոխանորդ հոր էրիկ կնիկի դատ չներկայացավ։


Փանոսյան Կարապետ էֆենտին դաստիարակության ի՛նչ եղանակով ավանդվելու մասին իր դասատուներուն կարծիքը հասկնալ փափագելով որոշեր է յուր դասատուներե ժողով մը կազմել։

Ո՞ւր պիտի գումարե այս ժողովը։