Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ախոռին մեջ տեսա։

— Անանկ է նե՝ էշեկ ըսել է։

— Առջի օրն ալ մեկու մը տունը տեսա։

— Քովը դրված բառը ի՞նչ էր։

— Քովը մարդ մը կար։

— Անանկ է նե՝ հոն ալ էջը ինսան ըսեք է։

— Առջի օրը էջ մալ խայըխի մը մեջ տեսա։

— Հոն ալ էջը խայըխճի ըսել է։

— Անանկ է նե՝ բառարանները ոչինչ բաներ են։

— Ասկե վերջը անանկ է, մինչև հիմա բառերը գաղափար կը հայտնեին, ասկե վերջը գաղափարները պիտի հայտնեն բառերու նշանակությունը, վերջին մոտան աս է։


Հետևյալները իբրև հազվագյուտ բաներ կը փնտրվին մեկու մը կողմե։

1․ Դատ մը՝ որ Պատրիարքարան գացած ըլլա և ամսվան մը մեջ լմնցած ըլլա։

2․ Քաղաք մը՝ ուր առաջնորդի խնդիր չըլլա։

3․ Վարժապետ մը՝ որ յուր ամսականը ամսու գլխուն առած չտանի։

4․ Ընթերցող մը՝ որ Մանզումեն կարդացած ատենը քունը չտանի։

5. Ամուսնացյալ մը՝ որ ամուսնութենեն գոհ ըլլա։

6. Չամուսնացյալ մը՝ որ յուր ամուրի վիճակեն գոհ ըլլա։

7. Շռայլ կնկան մը ամուսին մը՝ որ սնանկացած չըլլա։

8. Աղջիկ մը՝ որ ոտքը նասըր չունենա։

9. Գիշեր ատեն մութին պտըտող երիտասարդ մը՝ որ սիրահար չըլլա։

10․ Ասիա մը՝ որուն մեջ կամ հակասություն և կամ հետս կոչում մը չըլլա։


Վարդապետներուն ըսելիք չկա․ ասոնց յուրաքանչյուրն մեյմեկ կերպով պաշտոննին կը կատարեն կոր։