Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը առնելու համար երկնից բոլոր աստղերը վար իջեցնել հարկ պիտի ըլլար, որ գաղափարին քովը դրվելով՝ ինչ ըլլալնին հասկցվեր։

Ի՞նչ կրնաս ըսել, տղա են, կըսեն. 1873-ի տղաքները 1840-ի ծերերն են։

Երեկ տղուն մեկը թռուցիկ մը թռցուցած ատեն քանի մը դրպրոցականներ իրարու մեջ այսպես կը խոսեին․

— Ի՞նչ է այս տղուն թռուցածը։

— Թռչնոց քաղաքեն վար իջեցնելու է, որ ի՛նչ ըլլալը ըսեմ։

— Թռուցիկ չէ՞ մի, աղբա՛ր։

— Չէ՛։

— Ի՞նչ է հապա այս թռուցածնին։

— Միսաքյան էֆենտիին կարծիքն է։

— Ինչ կրնաս ըսել, տղա են, կ՛ըսեն, 1873-ի աշակերտները 1840-ի վարդապետներն են։


Ասիան անցյալ շաբթու կըսեր, թե Միսաքյան էֆենտիի հոդվածեն բան մը հասկցողը մեզի ալ հասկցնե նե փոխարեն մեկ տարվան Ասիա կը շնորհեմք:

Ասիան՛, տղա՛ ես դուն, ո՜վ հանձն կառնե տարի մը Ասիա կարդալու ձանձրությունը։


Մամուլի կարծյաց հակառակ այս շաբթու բարեբախտաբար օսմանյան ֆոնտոները չինկան և տաճկաստանցիք չսնանկացան, Օրագրո մեջ միջին Ասիա ըսվելու տեղ փոքր Ասիա ըսվելուն վրա։

Համայն Եվրոպա և Տաճկաստան պարտավոր է ոսկեփետուր գրիչ մը և ոսկեզոծ քերական մը նվիրել Մամլո՝ որ բարեհաճեր է այդ մեկ բառի սխալը երեք հարյուր ութսուներկու բառե բաղկացյալ հոդվածով մը ուղղել, և այդ մեկ բառին համար յուր ընթերցողները Սեբաստիա, Թոգաթ, Ամասիա, Մարզուան, Սինապ, Սամսոն, Քայսերի, Ղոնյա, Սիս, Քասթամոնի, Իզմիր, Պրուսա, Քեոթահյա, Իյնեպոլու և Իզնիմիտ պտըտցունել։

Իր ընթերցողները թե՛ խնդացնել թե ասանկ պտըտցնել ամեն խմբագրի գործ չէ։