Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե դուք չեք ուզեր ինքզինքնիդ Մեղուի մեջ ծաղրված տեսնել ես ալ չեմ ուզեր երիտասարդությունը ձեզմե խաբված տեսնել։


Ինչպես որ հարուստ մը սիրտը նեղանալուն պես սա նարտը բերե՛ք, կըսե, ինչպես որ տղա մը ձանձրանալուն պես խաղալիքը կուզե՝ ես ալ քիչ մը ձանձրանալուս պես կըսեմ․

— Ցրվի՛չ։

— Ի՞նչ կուզեք:

— Սա Ասիան բեր։


— Միսաքյան էֆենտի ի՞նչպես ջարդ տվավ յուր համբավույն։

— Յուր Կենդանիին ծնոտովը։


Սետայը ճաքըքաթին վերջին թվույն մեջ կը կարդանք, որ գողին մեկը Գատը դյուզ տուն մը մտնելով հոն գտնվող մարդուն ժամացույցը և վրան գտնված կահ կարասիները առեր փախեր է։

Զարմա՜նք...

Արդյոք այս մարդը տանը կահ կարասիքը, այսինքն՝ բարձ, բազմոց, անոթ, սեղան, աթոռ և այլն իր վրա՞ կը կրե եղեր։

Եթե այսպես է, ըսել է, որ այս մարդուն տունը գացող հյուրերը, այս մարդուն վրա կը նստին եղեր։

Կար և կարողություն կը մաղթենք իրեն։


Պարտք վճարելու նոր եղանակ մալ տեսնվեցավ վերջերս։

Անցյալ շաբթու գրաշարին մեկը խմբագրի մը սենյակը կերթա առնելիքը ուզելու։

Խմբագիրը պարտ ու պատշաճ հայհոյությունները ազգասիրաբար հայերեն ընելեն ետքը՝ եղբորը հետ մեկտեղ գրաշարին վրա կը հարձակի, կը ծեծե, բանթալոնն ու բալթոն պատռելով սենյակեն դուրս կը նետե։

Գրաշարը իսկույն խմբագիրը զապթիեին կը հանձնե։

Խմբագիրը տեսնելով, որ օձիքը ազատելու ճար չկա՝ մեճիտիե