Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղերուն վրա։ Այս գործը լմնցնելուն պես փողոցը կելնե։ Զինք, տեսնողները կ՛ըսեն, թե այս մարդը կամ Փրկիչ կերթա, կամ Փրկիչեն փախած է։ Բայց, մեր ապուշը բոլորովին անտարբեր՝ ճամբան կը շարունակե, և կերթա ծովափնյա սրճարանի մը մեջ կը նստի։

Սրճարանին սպասավորը կուգա իրեն կրակ բերելու, բայց հարյուր տեղեն կլորաձև ծակված բալթոն տեսնելուն պես խնդալով մը կը հարցնե.

— Բալթոդ ինչո՞ւ ծակեր ես ասանկ։

— Նասըր ունիմ, կը պաաասխանե ապուշը։


Ասիայի գրասենյակին մեջ.

Պարոն խմբագիրք ինձի դեմ նախատալից հոդված մը հրատարակած էիր այսինչ թվույդ մեջ, անոր պատասխան գրեցի և կը, խնդրեմ, որ այսօրվան թերթերնուդ մեջ հրատարակեք։

— Անհնար է։

— Հետս կոչում ըրե՛ք։

— Չեմ կրնար ընել, գրածս ետ չեմ կրնար առնել, այդ նամակն ալ չեմ տպեր։

— Սա նամակս հրատարակե՛, առանց քու կողմեն դիտողություն մը ընելու, և վեց ամսյա բաժանորդ գրե զիս։

— Ատ ուրիշ խդիր, խոսելու ազատությունը չեմ բռնաբարեր ես, տուր այդ նամակդ անկողմնակալությանբ հրատարակեմ։


Վերջերս երկու նոր թարգմանություններ ալ ունեցավ հայ ազգը, ի զարդ և ի փառս հայկական թանգարանի։

Այս թարգմանությանց առաջնույն թարգմանիչը մեծապատիվ Միսաքյան էֆենտին է, իսկ երկրորդինը մեր նվաստությունը։

Պարտ անձին կը համարինք հոս հիշել, որ այդ թարգմանությանդ երկուքին ալ փառքը Միսաքյան էֆենտիի կը վերաբերի, որովհետև մենք իրեն հետևելով թարգմանած ենք, և չենք ուզեր Միսաքյան էֆենտիին փառքը հափշտակել։

Ի ծանոթություն ազգայնոց հոս կը ծանուցանենք այդ թարգմանությունները։