Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեղուին ցավ մալ ավելցավ։

Մամուլ Մեղուին պարունակած նյութե բուն չհավնիր եղեր։

Այս թերթը շաբաթ օրը նամակ մը կը հրատարակե Մեղուին պարունակությանցը դեմ․ տակն այսպես կստորագրե․

Մեղուեն ձանձրացող մը:

Շնորհակալություննիս կը հայտնենք, որ Մեղուեն ձանձրացող մարդ մը գտեր ու մեզի կը ներկայացնե։

Արդյոք որչա՞փ շնորհակալ պիտի ըլլա Մամուլ երբ մենք ալ Մամուլեն չձանձրացող մեկը գտնենք և իրեն ներկայացնենք.․․


Օրագրո ճշմարտությունները ճիշտ Օրագրո խմբագրին պես կը քալեն կոր, այսինքն պասթոնի կռթնած։

Մասիս այս ճշմարտությանը սանկ քիչ մը դպչելուն պես կործանեցան։


Եվրոպական լրագիր մը կը գրե, թե չորս ձեռքով տղա մէ ծներ անցյալ ամսուն մեջ, բայց քանի մ՛օր ապրելեն ետքը մեռեր է։

Եթե այս տղան ողջ մնար Փափաղյան էֆենտիին կուտայինք, որ անով մեծամասնություն գոյացներ։


Քուրիե տ’Օրիան (Արևելյան սուրհանդակ) սկսեր է Օրագրեն լուր առնելով Եվրոպա տանիլ։ Եթե Եվրոպայեն մեզի բերած լուրերն ալ մեր կողմեն տարած լուրերուն պես է նե, հարյուր հատ Ֆար տյու Պոսֆոր (Փարոս) վառելով այնպես մտնելու է Քուրիեի մեջ ճշմարտության ստվերը փնտրելու համար։

Ֆար տյու Պոսֆոր փոխանակ ծովային սուրհանդակներու լույս տալու, ավելի աղեկ կ՛ըներ, եթե քիչ մ՚ալ մեր ցամաքային արևելյան սուրհանդակին լույս տար։

Քուրիե տ’Օրիան կըսե, թե սրբազան Պատրիարքը լրագրաց դադարումը խնդրելու տեղ իր ժողովրդյան փափագները լեցնելու աշխատելու է, և այլն։