Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլալուն՛ որոշվեցավ, որ Օրագրո գլխուն վրա շանթարգել մը դրվի որպեսզի կայծակնն չզարնվի։


— Մեղո՛ւ, Մամալ շոշորդաբան կըսե կոր քեզի։

— Գինովներն ալ այդպես են, դեռ խոսելու չսկսած ես գինով չեմ, գինովը դուն ես, կըսեն։


Առջի օրը ցրվիչևիս լրագրույս գրասենյակին մեջ ասդին անդին նետված Օրագիրներթ, Ասիաները և Փունչերը ցուցնելով կ՛ըսեր.

— Ի՞նչ պիտի ընենք ասոնք։

— Ինչ որ կընեն պատերազմի դաշտին վրա ինկած զորականներուն։


— Ի՞նչ է մարդուս պատկերը։

— Աստուծո լուսանկար պատկերն է, որ Աստված նվիրած է մարդոց։

Ափսո՜ս որ Օրագիր այդ նվերը չարաչար կը գործածե...


Ասիային ինքնակամ դադարման համար ոմանք կ՛ըսեն.

— Չծնած մեռավ։

— Ես կ՛ըսեմ։

— Չմեռած ծնավ։


ՄԻՍԱՔՅԱՆ ԷՖԵՆՏԻԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆԵՆ

ՔԱՂՎԱԾ

Հնարավան — Իճատիե
Կարմրորակ — Գուղկունճուգ
Սկյութոպոլիս — Սկյուտար
Դատավորագեղ — Գատը քեոյ