Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տպե՞լ պիտի տաք։

— Այո՛։

— Ո՞ր տպարանը տպել պիտի տաք։

— Գավաֆյան տպարանը։

— Այս տեղեկագիրը, ըստ իմ կարծյաց, ձեզի նպաստավոր չէ, այս տեղեկագրով դուք ինքզինքնիդ կը մատնեք։

— Մեր ընկերներեն ոմանք կառաջարկեն, որ ձեր տպարանը տպվի, բայց որովհետև կըսեք, թե մեզի նպաստավոր չէ այդ տեղեկագիրը, մենք ալ չենք տպեր։

— Ներեցե՛ք, խնդիրը կը փոխվի հիմա, ես նպաստավոր չէ ըսի նե՝ Գավաֆյան տպարանը տպվելու մասին ըսի, կաղաչեմ, խոսքերնիս աղեկ հասկնանք։ Ուստի, թե որ իմ տպարանս տպվի այս տղեկագիրը ձեզի նպաստավոր ըլլալեն զատ ինքզինքնիդ ալ այդ տեղեկագրով մատնած չեք ըլլար։ Ի՞նչ կը կարծեք հապա, տպարանները մեծ ազդեցություն ունին տեղեկագիրներու վրա։


— Մեղո՛ւ, չկարդացի՞ր այդ տեղեկագիրը։

— Կարդացի, ընթերցո՜ղ։

— Ի՞նչ է պարունակությունը։

— Հետևյալը․

« »
« »
« »
« »
« »


—Մանչո՛ւկ սա լիսթան բե՛ր, նայինք ի՞նչ կերակուր եփեր եք այսօր։

— Հրամմեցե՛ք։

— (Կարդալեն ետքը): Աս լիսթան ալ մեր լրագիրներուն կը նմանի, ամեն օր միևնույն բաները կը գրվին մեջը։


Երեսփոխանական ժողովին մեջ երբ ժողովրդյան կողմե ձայն մը ելնե՝ ատենապետն իսկույն զանգակը հնչեցնելով կը հայտա-