Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, կըսե Մասիս, ընթերցողը լավ դիտեն, թե՝ Մանզումեի այս անպատճառ հրատարակությանց Օրագիր պատճառ տված է։

Այս փաստաբանության առջև համրերը կը լռեն։

Տես, աս ալ ինչի կը նմանի. մարդ մը մեռցնեմ, և կախաղան ելած ատենս ըսեմ, թեպևտ և ես սպաննեցի այդ մարդը, բայց ան մարդն ալ ինձի գեշ խոսքեր ըրավ և պատճառ եղավ իր մահվան: Այս միջոցին ալ Մասիս անկե անցնելու է պեխերը կրծելով և ըսելու է. վար առեք այդ մարդը, որովհետև ուրիշ մէ այդ գործին պատճառը։ Շուտով զիս վար կառնեն, և երկու օրեն լրագրաց մեջ կը կարդանք:

Ություճյան Կարապետ կֆենտի ղապթիեի փաշա անվանեցավ հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛։

Հիմա Մասիս Մանզումեն պաշտպանելու համար գրեց այդ տողերը. ո՛չ. որովհետև այդ պաշտպանությունը պաշտպանյալին կը վնասե:

Օրագիրը վար զարնելու համար դրեց. այո՛, որպեսզի Օրագյիրը սրդողի, այդ հոդվածին դեմ գրե, պատճառը դուն ես, ես եմ ըսելով Մանզումե ալ խոսի, կռիվը սկսի:

Կռիվը սկսելուն պես, Մասիս գրիչը կ՝առնե ու կըսե։

Ցավոք սրտի կը տեսնենք, որ Օրագրո և Մանզումեի մեծապատիվ խմբագիրները դարձյալ վիճաբանության բռնվեցան, և ողջամիտ հասարակության հույսը ի դերև հանեցին։

Հա՛, հա՛, հա՛, հա՛, հերիք խնդացի։