Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մասիս կըսե, թե այս պատճառը չէ ցուցցեր, հապա հիվանդ եմ, չեմ կրնար գալ պատասխաներ է։

Ասոր մենք ալ կը հավատանք. վասնզի, լսածնուս նայելով Ամբրոսիոս վարդապետ իր եղբորր հարսնիքին մեջ անհանգիստ ըլլալով, հարսնիքին երկուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին, ուրբաթը, շաբաթը տանը մեջ փակվեր, սենյակեն դուրս չէ կրցեր ելնել, խեղճ հարսնուկն ալ իր տաքրոջը հիվանդությունը դարմանելու զբաղեր է՝ իր խնդալու և ուրախանալու օրերը ցավով և սպասավորությունով անցնելով։

Կերևա թե Ամբրոսիոս վարդապետ հարսնիքին հետևյալ շաբթուն երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, և այլն օրերն ալ հիվանդ ըլլալով տանը մեջ փակվեր և դուրս չէ կրցեր ելնել, որ Պատրիարքարանեն կանչված ատեն հիվանդ եմ, չեմ կրնար գալ պատասխաներ է։

Միայն թե սա չափը խելք է ըրեր, որ Կաթողիկոսեն իրեն ղրկված կոնդակին հետ նույն նյութին վրա կոնդակ մալ Պատրիարքին կա եղեր, որ առաջ հարսնիքին բաթըրտըովը օրին ղրկելու մոռցեր էր, այս անդամ տասնուհինգ քսան օր ետքը օրը օրին անմիջապես ղրկել փութացեր է։

Հիմա լսածնուս նայելով ազգային Վարչությունը պիտի սպասե եղեր, որ Ամբրոսիոս վարդապետ տունեն դուրս ելնե ու բարեհաճի ի Պատրիարքարան շնորհ բերելու և իրմե խնդրված տեղեկությունները շնորհելու։