Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՂՂԻԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՀԱՅԵՐԵՆ ԱՏԵՆԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ

Ինչպես որ ուրիշ թաղերու մեջ սովորություն չէ, Իճատիեյի վարժարանին մեջ անցյալ երեքշաբթի գաղղիացի պարոն Կյուսթավ Պուրժ գաղղիերեն լեզվով հայերեն ատենաբանություն մը ըրեր է եղեր։

Ունկնդիրները կը վկայեն, թե շատ աղեկ խոսեր է և շատ զմայլելի հմտությամբ բացատրեր է դաստիարակությունը, միայն թե իրենք բան մը չեն հասկցեր, այսուամենայնիվ որչափ որ բան մը չեն հասկցեր, նե ալ լեզվին դառնալեն գուշակեր են, որ բան մը կըսե կոր մարդը։

Եթե Մասիսին տված գովեստիցը հավտանք, գաղափարները վարժարանին դասարանեն ավելի ընդարձակ, տեսությունները գաճաճե մը շատ բարձր, զգացումները դպրոցին շենքին պես փափուկ են եղեր։ Խոսքերուն ազնվությունր ըսեք նե՝ Մասիս այնչափ կը գովե, որ իր հաշվով Ն.... յանը խոսքերու ազնվության մասին քթախոտի տուփի չափ կը մնա պարոն Պուրժին քով։

Բայց Մեղու՛, դուն ալ կերկնցնես գործը, ըսե նայինք, ատենաբանը այդչափ գաղափարներովը, տեսություններովը, զգացումներով և խոսքերովը ի՞նչ է ըսեր։ — Բայց դուն ալ ընթերցող, անհամրեր ես, կեցիր ըսեմ։ Դաստիարակությունը, ըսեր է (եղեր), հառաջադիմության և գարգացման գործ մէ եղեր, որու՞ մտքեն կանցներ, որ դաստիարակությունը հառաջադիմության և զարգացման գործ մը ըլլա։

Մասիս դաստիարակության այս գաղտնիքը հայտնած ատեն անանկ կուրախանա, որ փողոցեն բան մը գտած տղա մէ կարծես, և յուր ուրախության ուրիշներն ալ բաժանորդ ընելու համար կը հայտարարե, թե ասկե վերջը ըլլալիք ատենաբանությանց հայերենն ալ պիտի կարդացվի գաղղիերեն չգիտցողներուն համար՝ Ատանկ ըլլալեն վերջը ինչ հարկ կա պարոն Պուրժը մինչև Իճատիյե