Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յացնել. թե որ հավնվի նե՝ մաքուրը կառնենք կուտանք. չհավնվի նե՝ ուրիշ ծրագիր մը կը պատրաստենք, այդ մասին դուք անհոգ եղեք, խորհուրդս իր մտքին մեջ շատ մը ծրագիրներ պատրաստած է, որը հավնվի նե՝ ան պիտի տա։

— է՛յ, ե՞րբ կը լմննա ատիկա։

— Մեկ երկու ամիսեն ծրագիրը կը պատրաստվի, չորս հինգ ամիսեն ալ կը գրվի․ որովհետև գրագիրնիս հիվանդ է, տետրակներն ալ հիվանդի պես են. գրասեղանը կոտրած է։ Ավելորդ չէ ըսել նաև, թե օրերն ալ խիստ կարճ են, բայց դուք անհոգ եղեք այդ մասին։

— Ըսել է որ ամառվան երկար օրերուն սպասելու է...

— Չենք ալ ըսեր, թե մինչև ամառվան երկար օրերը...

— Ըսել է որ մեկ քանի ամիսեն...

— Չենք ալ ըսեր, թե մեկ քանի ամիսեն...

— Հապա քանի՞ ամիսեն...

— Չենք ալ ըսեր, թե քանի ամիսեն... բայց ո՞րչափ կասկածոտ եք, դուք հանգիստ եղեք, մերաք մընեք։

— Պե՛ ճանըմ, առածնիդ, տվածնիդ գրված չէ՞ մի։

— Գրված է ամա. ատ հաշիվը ձեզի չգար. Խորհուրդս կը փափագի իր հաշիվները կրկնատումարի եղանակով տալ, բայց հաշիվը բաց է եղեր, գոց է եղեր, ատիկա խորհուրդին գիտնալու բանը չէ, բավական է, որ տետրակները կանոնավոր ըլլան. դուք անհոգ եղեք, սեպեցեք թե հաշիվները առած եք, մերաք մընեք։

Տնտեսական խորհրդո անդամներն այս խոսքին վրա կ՝ելնեն կերթան։

Հետևյալ օրը Քաղաքական ժողովին անդամներեն մեկ քանին ասոնք կը տեսնեն ու կը հարցնեն.

— Հաշիվները ի՞նչպես են։

— Շատ աղեկ են, ձեզի ալ հատկապես բարև ըրին։

— Ինչու՞ հետերնիդ չբերիք։

— Քիչ մը հիվանդ էին. դուք անհոգ եղեք։

— Ի՞րբ կրնան բժշկվիլ։

— Որչա՞փ կասկածոտ եք, դուք հանգիստ եղեք, մերաք մնեք։

— Ե՞րբ պիտի գան։

— Սեպեցեք թե հաշիվները առած եք, մերաք մ՝ընեք։

Մեկու մը՝ սա բանը մ՚ըներ ըսես նե ավելի կ՝ընե. Քաղաքա—