Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՄԱԹԻՈ ԿՌԻՎԸ

Սա վերջին ատեններս ազգային բոլոր խնդիրները բանորամայի դարձան, յուրաքանչյուր ոք ուզած ապակիեն կը նայի և ուզածին պես կը պատմե։

Սկեպտիկյան դրությունը սկսավ մեր մեջ ալ մուտ գտնել։

Գնա այսօր Պատրիարքարան և հարցուր, ամբաստանյալ թաղականի մր վրա հարձակվիլը օրինավոր է, թե ապօրինավոր:

Պատրիարքարանը քեզի պիտի պատասխանե. կրնա ըլլալ, որ օրինավոր ըլլա, կրնա ըլլալ, որ ապօրինավոր ըլլա։

— Բայց մենք հարձակեցանք և թաղականը դուրս հանեցինք.

— Կրնա ըլլալ, որ հանած ըլլաք, կրնա ըլլալ, որ հանած չլլաք։

— Խորհրդարանին բանալին ալ ձեզի բերինք և դուք ալ առիք:

— Կրնա ըլլալ, որ առած ըլլանք, կրնա ըլլալ, որ առած չըլլանք։

— Աղե՞կ ըրինք, թե գեշ։

— Կրնա ըլլալ, որ աղեկ ըրած ըլլանք, կրնա ըլլալ, որ գեշ ըրած ըլլանք, որովհետև ամբաստանյալ թաղական մը դուրս ընելը օրինավորություն է Սելամսըզի մեջ, իսկ ապօրինավորություն է Սամաթիո մեջ։

Ո՜վ քերթողահայրդ կատակերգվաց ու՞ր ես։

Ավելորդ է ըսել, որ Քաղաքական ժողովը խնդրույն իրեն հաճո երևցած կողմերը միայն կը դիտե։ Ավելորդ է ըսել, որ Մեղուն ալ խնդրույն Քաղաքական ժողովո անհաճո երևցած կողմերը դիտել կուտա։

Ասկե իբր ամիս մը առաջ մեծապատիվ Կրճիկյան էֆենտի Մասիսի մեջ կամբաստաներ իր ընկերեն մին իլմուհապերի մը խնդրույն նկատմամբ։ Երբ թաղականի անդամ մը՝ ժամանակ անցնելեն ետքը հրապարակավ կամբաստանե իր ընկերը, ինը ալ