Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրապարակավ կամբաստանվի։ Եթե այն ընկերը իբր դող կամբաստանե, ինք ալ իբրև գողակից կամբաստանվի, նույն գողությունը ժամանակին հայտնած չըլլալուն համար։

Ըստ օրինաց աս ասանկ է, բայց իսկ Կրճիկյան էֆենտիի օրինավորության ասանկ չէ եղեր, կրնա ըլլալ, որ ասանկ ըլլա, կրնա ըլլալ, որ ասանկ չըլլա։

Սամաթիացիք այսօր Կրճիկյան էֆենտիի վրա ամբաստանել բայց կը խոնարհեն, Կրճիկյան էֆենտին խոնարհիլ չուզեր։ Տեսնենք Պատրիարքարանը, թաղեցի՞ն պիտի խոնարհե, չէ նե՝ Կրճիկյանը պիտի հոլովե։

— Ի՞նչ կընես, Աստվածդ սիրես նե Քերականությու՞ն կկարդաս։

— Կրնա ըլլալ, որ Քերականություն կը կարդամ, կրնա ըլլալ, որ չեմ կարդար:

— է՛յ, հիմա, նոբ Թաղական խորհուրդ պիտի ընտրվի՞ յա։

— Կրնա ըլլալ, որ ընտրվի, կրնա ըլլալ որ չընտրվի։

— Ի՞նչ կըսեք, Քաղաքական ժողովը իրավունքը գործադրելու չէ՞ մի։

— Կրնա ըլլալ, որ գործադրե, կրնա ըլլալ, որ չգործադրե։

— Բայց Պատրիարքարան չունի՞նք։

— Կրնա ըլլալ, որ ունինք, կրնա ըլլալ որ․․․․։