Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆԶՈԻՄԵԻ ԲԺՇԿՎԻԼԸ

Լուր կուտան մեզի, թե Մանզումե իր միամսյա հիվանդութենեն բժշկված է, և թե վաղը դուրս պիտի ելնե։

Բոլոր հիվանդությանց մեջեն այս հիվանդությունն է, որ ուսկից երբ բժշկվելիքնիս առջի օրեն գիտենք․ բայց և այնպես այս հիվանդությունը փորձով հաստատվեցավ, որ քիչ մը պաղ առնելեն կամ տաք առնելեն նորեն կսկսի առաջինեն ավելի սաստիկ կերպով։

Ասոր համար կը խրատենք զՄանզումե, որ քսան օրի չափ դեռ համբերե և վերջը դուրս ելնե։ Իսկ թե որ անպատճառ կուզե վաղը ելնել, գոնե հյուսիսի հողմեն և հարավի տաքեն զգուշանա։