Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երեկ առտու անանկ թոհաֆ բան մը եղավ որ․..

— Շուտ ըրե, պատմե։

— Անանկ թոհաֆ բան մը, որ խնդալեն ճաթեցանք։

Այվազը Գաբրիկին — գրիչդ ձեռքդ առ։

— Այնաչափ թոհաֆ, որ գիշերը խնդալեն քունս չտարավ։

— Պատմե նայինք (Գաբրիկին). ըսածները մեկ կողմեն գրե։

— Երեկ գիշեր, աղաս, ժամը մեկ ու կեսին միջոցները, սանդուխեն վեր ելած ատենս ոտքս սահի վար չիյնա՞մ մի։

— է՛յ, ետքը։

— Լմնցավ, այսչափ։

— Գաբրիկ, աս կտորը շարիվարի կըլլա՞ մի։

— Չէ՛, թե որ սանդուխին ոտքը սահեր և վար իյնար նե՝ ան շարիվարի կըլլար։

— Շատ աղեկ, պապա մեկ կողմդ չկոտրեցիր ա՛, անկե աղեկը չկա։

— Թոհաֆ չէ մի ամա վար իյնալս...

Այվազն օտապաշիեն նյութ մը չկրնալ փրցնելուն վրա բարկացած՝ գրագիրը կը ղրկե, որ խահվեճին կանչե։

Այվազին հրամանը կը կատարվի, խահվեճին կուգա։

— Սըկեց բան մը ըսե՞ ծո. խնդալու բան մը ըսե։

— Չիյտեմ, պարոն։

— Հիմա քեզի զապթիե կուտամ հա՛, հասկցա՞ր։

— Ի՞նչ ըսեմ։

— Ինչ կուզես նե ըսե՝, այսօր Մամուլ պիտի հանեմ ես, պետք է որ թոհաֆ խոսք մը ըսես։

— Ոտքդ պագնեմ, պարոն Մամուլ, ես ղազեթաճի եմ որ։

— Ատ խոսքերը մտիկ ընելու վախիթ չունիմ. աս խանեն վռնտել կուտամ քեզի։

Խահվեճին դողալով վար կը վազե. Այվազն ու գրագիրը մինակ կը մնան։

— Պարոն գրագիր, ի՞նչ պիտի ընենք։

— Դուք գիտեք։

— Պե ճանըմ, նոր հրատարակություն մը չկա՞ որ ծանուցում ընեինք։

— Չկա՛։

— Շուտ թատրոն վազե, և ներկայացվելիք խաղին ազդր ա՛ռ եկուր, թե որ ներկայացում տալու միտք չունին նե՝ իմ կողմես