Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՐԱԳՐԱԿԱՆ ԴԻՑԱԲԱՆՈԻԹՅԱՆ ԱՊԻՍԸ

Երբոր Մամուլը կը խոսի
Մամլո դեմ կը հայհոյե
Մ. ՉԵՐԱԶ

Մարդիկ կան, որք խոսքերը կը բարձրացնեն, խոսքեր ալ կան, որ զմարդիկ կը բարձրացնեն։

Շատ անգամ ոչինչ խոսք մը նշանավոր մեկու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորություն չառներ։

Մ. Չերազ էֆենտիի այս խոսքը որով Մամուլը կը հանձնարարե հասարակության, բոլոր լրագրաց Մամուլի հայհոյությանց նկատմամբ ըսած խոսքերուն մեջ ամենեն բարձր տեղ մը բռնելուն՝ սիրով կը հյուրընկալենք զայն մեր թերթին մեջ և կը դառնանք անոր վրա հիմնել մեր խոսքերը։

Այվազը տեսնելուս պես իսկույն միտքս կուգա այն աղանդը, որ կընդունի, թե մարդոց հոգիները անասուններու կը մտնեն, և շիտակը խոսելով հավտալիքս կուգա, թե անասնոց ալ ստվերները մարդոց կը մտնեն, ինչու որ տեսա մարդիկ, որք իրենց անձին վրա մեյմեկ անասուններ կը ներկայացնեն։

Այս էակը ինքզինքը մարդ կեղծելով, սխալմամբ լրագրական ասպարեզ իջած օրեն իվեր, ամենեն ալ ապտակ կերած և քանիցս ասպարեզեն վռնտված՝ մեկ խոսքով խայտառակված ըլլալովը հանդերձ դեռ չէ կրցեր հասկնալ, որ երկու տող գրել չկրցող մեկը չկրնար այս ասպարեզին մեջ գտնվողներու հետ քայլ առնել։ Եվ փոխանակ իր տարիքին ու տաղանդին հարմար գործով մը զբաղելու, իր երկայնականջ առաջնորդությամբը ան ու աս իր գրասենյակը կը տանի, զանոնք դեղին և կլորիկ հարդով սնուցանելով, ա-