Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳԻՐՆ ՄԵՂՈՒԻ ԱՌ ՏԵՐՆ ՄԵՂՈՒԻ

Այն բանը՝ որուն համար պատվիրեցիր, ըրի, ո՜վ քաջ։ Հայոց մոլությանց համար հրամայած էիր, որոնց մեջ արդեն կը գտնվինք ես ալ, դուն ալ, հարուստներն ալ, աղքատներն ալ, թաղականներն ալ, Պատրիարքարանն ալ, Պատրիարքարանի ձիերն ալ։

Հազար ու մեկ եղանակի բաժնեցի և դեռ բաժնելու վրա եմ ու դարձյալ վերջը չիգար։ Ինչու որ մեկ կողմեն գործված մոլությունները ծաղրած ատեննիս, մյուս կողմեն նույն մոլություններն չգիտցողներուն ալ սորվեցուցած կըլլանք կոր, անոնք ալ կսկսին կոր։ Ասանկով հարյուր հազար եղանակի ալ բաժնելու ըլլանք դարձյալ չպիտի կրնանք մոլությանց վախճանը հասնիլ։ Ի՞նչ ընելու է չիյտեմ։

Առաջինին մեջ դրի Մանզումեի և Օրագրի պատերազմը, Մանզումեն՝ Օրագրին վրա ուչխուրով հարձակիլը։

Երկրորդին մեջ դրի անկե ծագած երկպառակությունները, Օրագրի բալթոյին յուր ասթառեն բաժնվիլը և մինչև այսօր չմիանաչը և ասկե վերջն ալ չմիանալիքը։

Երրորդին մեջ՝ Մասիսի կողմեն պատահումն իրաց այս վիճակին։

Չորրորդին մեջ՝ Այվազին այս պատերազմին մեջ մտնելը և ջուրը տեսնելով վախեն ետ դառնալը։

Հինգերորդին մեջ՝ մարդոց թշվառությունը և թրամվեյի ձիերուն երջանկությունը։

Մյուս եղանակներուն ամենն ալ հոս հիշելու հարկ չկա։

Այս ամենը գրեցի, որ կարդաս, մեր վիճակին տեղեկանաս։

Այլ դու՜, ո՜վ մեծ ի գիտությունս մոլությանց, միշտ աղեկ ցաներու կը հրամայես, զոր աննենգ սիրտեն գիտնալով, հրաժեշտ տվինք մեր ծուլության, և մեր ծանր հագուստներովն՝ նամանա-