Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանեցի և ծառե մը կախեցի, որ հոն երթան համբուրեն. ապսպրեցի ալ, որ համբուրելեն վերջն վրայի տիղմերը ֆրչայով մը սրբեն։

Հասարակության կողմե տրված այս երախտագիտական ցույցերով արբշիռ, սկսա թռչիլ ու վեր բարձրանալ, այն չափ բարձրացաւ, որ վերջապես գետնին տակը մտա։

Քնացեր էի, և գեշ երազները՝ պանդուխտ հայու երազներն իսկ շատ տեսնելով զիս մեռելոց մեջ տարած էին։

Ոսկրներու տոնավաճառին մեջ կը գտնվեի, չէի խոսեր, չէի տեսներ մեռած էի։

Կմախքները զիս մեռյալ տեսնելնուն վրա սրտմտած, ամենը մեկեն վրաս վազեցին և ըսին, զարթի՜ր և ըսե մեզ, մեր հանգստությունը խռովելու համար եկար հոս, ըսե՜, չէ նե հիմա զքեզ կը բզքտ... ըսելնուն չմնաց շուտով նոր հոգի զգեցա, չէ նե իրավ պիտի բզքտեն։

Ոհ, ըսին, ամենքը միաբերան, հայրենիքե աքսորյալ, լեռներու, ծորերու մեջ թափառյալ, անողոք բախտեն հալածյալ թշվառ կյանք մը անցնելնես հետո գերեզմանեն ալ հիմա պիտի աքսորվինք։ Ուրեմն, գերեզմանին մեջ ալ չիք հանգստություն հայոց համար, բայց ո՜չ, ոչ, եթե կենդանի հայերը մեռյալ են, մեռյալ հայերը դեռ կենդանի են։

Մեռելոց համար լրագրական տեսչություն ըլլաուն՝ ուրիշ. շատ խոսքեր ալ ըրին, բայց մեր․․․ մեր․․․) մեր միտքը չմնաց։

Մեր միտքը չմնացած խոսքերը ըսելնեն հետո, երբ բաժնվելու վրա էին, մեկը եկավ և ասոնց մեջ կայնեցավ։ Գրպանեն յոթը, ութը քսակ ոսկի հանեց, չգիտեմ որ իմ ոսկիներե՞ս գողցած էր, չէ նե ան ալ ինձի պես երազ տեսած էր։

Ոսկիները ցույց տալով ըսավ իրենց, թե որ ասոնք տալու ըլլամ նե՝ դուրս կելնե՞ք։ Մեկ մասը այո՜ ըսավ, մյուս մասը ո՛չ, և ինչպես որ ամեն կռիվ այոեն և ոչեն կելնե, մեծ պատերազմ ծագեցավ իրենց մեջ։

Վախես կը դողայի:

Պատերազմի միջոցին պատկառելի մարդ մը եկավ դրոշ ի ձեռին, դրոշին վրա գրված էր, կրոնքթ արծաթասեր չէ. ասոր վրա կռիվը դադրեցավ և ամենքը միաբանեցան։

Մեռյալ հայոց միաբանությանը վրա զգացած ուրախութենես արթնցա և տեսա որ, ո՜չ թաքար աղան ստակը առեր է, ո՛չ ալ Բերային մեջ կամուրջ շինվեր է. հելե գերեզմանին շուրջը քաշած պատս և շինած եկեղեցիս չիյտեմ ինչպես եղեր, անհայտ եղած են։