Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եկուր սա դպրոցն ալ երթանք և վերջ տանք մեր այցելությանց... բայց աս դպրոցը ծակ չունի պիտի ըսես, կեցի՛ր փողոցեն ալ կրնանք.․․ ահա...

— Պե՛, այոլ ինչու՞ ասանկ բաներ կ՝ընես։

— Վարժապետ, ինձի նայե, ես քենե չեմ վախնար, հեմ ալ տուտուիս ըսելուս պես դպրոցեն վռնտել կուտամ քեզի։

Հարուստի տղա ըլլալու է ասիկա։

— Զիս ան տեղը խորխուլուխ տեյի մի դրին։

— Վարժապետ, շատ խոսեցար։

— Ծո դուն ո՞վ ես քի։

— Ահա՛, ես եմ, ես։

Կարծեմ վարժապետը (հայցական) կը ծեծե կոր, աշակերտը (ուղղական)։

— Ուրիշի մը մըսեր, պարե իս ծեծելդ։

— Ինե խոսք չելներ վարժապետ, դուն ալ մըսեր ամա։

— Ինչ պիտի ըսեմ, հանցանքը իմս է, ես բարկացուցի քեզի, դուն խելոք տղա մես:

— Ես ալ, վարժապետ, իրավ որ շատ պզտիկ ինկա զքեզ ծեծելուս։

Ալ բավ է, երթանք, է՛յ, տեսա՞ր մի հիմա, թե որ կաղանդին աշակերտները գոհացուցիչ պախշիշ չտանին իրենց վարժապետներուն, ո՞վ գիտե որքան ծեծ պիտի ուտեն խեղճերն. միտքս դրած եմ. որ կաղանդեն ետքն ալ օր մը այսպես այցելություն մը ընեմ դպրոցներուն։ Հիմակու հիմա մնա բարով, չըլլա որ ուրիշի մը ըսես ասոնք հա, վերջեն վարժապետներն կավրվին Մեղուին հետ։