Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ ըլլան, հարկավ մոտ օրերս երազ մալ կը տեսնեմ և առջի շինածես ավելի հաստատ կը շինեմ։

Մի՛ խնդաք, հարուստներ, եթե իմ երազներս ձեզի համար իրողություններ չեն, ձեր իրողություններն ինձի համար երազներ են, և ժամանակը եթե իրողությունները երազի կը դարձնե, հարկավ օր մ՝ալ երազները իրականության կը դարձնե։