Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՐՈՒՍՏ ՄԸ

Այվազը առջի օրը Սուլթան — պայաղըտի մեյտանը կերթա հոն գտնվող ֆալճի կնկան մը առջև նստելով կըսե.

— Տուտու, կորուստ մը ունիմ կրնաս գտնալ թե ինչ է։

— Այո՛, կըսե, կինը և քանի մը բախլա նետելեն վերջը կըսե կորուստդ գտա։

— Ի՞նչ է։

— Համետնիդ կորսնցուցեր եք։